Փաշինյանի վտանգավոր խաղը Ռուսաստանի հետ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Փաշինյանի վտանգավոր խաղը Ռուսաստանի հետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Комсомольская правда» ռադիոկայանի եթերում աննախադեպ հայտարարություն է արել.«Հայաստանի հետ համատեղ ավարտում ենք փաստաթղթի պատրաստման գործընթացը, որը երաշխավորելու է, որ այդ երկրում օտարերկրյա ուժեր չեն լինելու, և այն ամենն, ինչ այնտեղ արվում է, լինելու է թափանցիկ սպառնալիքի կամ ռիսկի բացակայության երաշխավորության տեսանկյունից», — ասել է Սերգեյ Լավրովը:


Հետաքրքիր է, որ մեր երկրի համար նման կարևոր փաստաթղթի մասին մենք իմանում ենք ոչ թե ՀՀ ԱԳՆ-ից, այլ ՌԴ ԱԳ նախարարից: Մշտապես  ժողովրդի որոշման վրա հղում անող Փաշինյանը նույն ժողովրդից թաքուն բանակցություններ է վարել ու պատրաստել փաստաթուղթ, որը մեծապես սահմանափակելու է Հայաստանի հնարավորությունները պատերազմի դեպքում:


Լավորվի հայտարարությունից հետո ՀՀ ԱԳՆ-ն տարօրինակ բացատրությամբ հանդես եկավ: ԱԳՆ մամուլի խոսնակը.«Սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտում համագործակցությունը մեր երկկողմ օրակարգի մասն է կազմում: Հայաստանը կատարում է մանրէաբանության ոլորտում գիտական ուսումնասիրությունների խաղաղ գործածմանն ուղղված իր բոլոր միջազգային պարտավորությունները»,- հայտարարել է Աննա Նաղդալյանը:


Ակնհայտ է, որ ՀՀ ԱԳՆ-ն փորձում է թաքցնել իրականությունը, կամ, որ առավել մտագոհիչ է, ԱԳՆ-ում չեն պատկերացնում, թե ինչպիսի պարտավորություն ստանձնող պայմանագիր են պատրաստում: Գուցե Հայաստանի ԱԳՆ-ում ընհանրապես տեղյակ չեն փաստաթղթի բովանդակությանը և միայն կռահում են՝ ինչ կա այնտեղ, իսկ մանրամասնների մասին կիմանան ստորագրման օրը:


Նոր իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անում են ամեն բան, որպեսզի ռուսական կողմը իրենցից գոհ մնա, և այս պայմանագիրը դրա վառ վկայությունն է: Փաշինյանը հանուն իր իշխանության պահպանման պատրաստ է զիջել Հայաստանի ինքիշխանությունը: Նա լավ է հասկանում, որ Ռուսաստանը կարող է իր համար բարդացնել իրավիճակը, և ինքը նախահարձակ տրվում է ՌԴ ցանկություններին:


хорошие новости дня новости кавказа бесплатно




  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 259


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v