• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Ես Նիկոլ Փաշինյանին մեղադրում եմ պետական դավաճանության մեջ. Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը շարունակում է պնդել, որ ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները Երևանում և ՀՀ-ում իշխանափոխություն էին, մինչդեռ կեղծիքի միջոցով օգտագործում են հեղափոխություն անունը:


Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Զարուհի Փոստանջյանը: Ըստ նրա՝ իշխանափոխություն անելով իրենց մտքում ներառել էին առաջին հերթին արցախյան խնդիրը: Զարուհի Փոստանջյանն ընդգծեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հող հանձնելու պայմանավորվածություններ ունի:


«Ես կարծում եմ՝ նախապես արդեն իսկ ունեն պայմանավորվածություններ հող հանձնելու վերաբերյալ: Ես նախորդին էլ եմ մեղադրել, իրեն էլ եմ մեղադրում պետական դավաճանության մեջ, և այս մարդը, ով մի քանի տարի առաջ ԱԺ-ում նախաձեռնել էր Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը, այդ ժամանակ նույնպես նրան էլ էր մեղադրում պետական դավաճանության մեջ, մինչդեռ այս պահին այդ մասով նա լռել է, և ըստ էության սրանք նույն զույգն են, նույն ծրագիրն են սպասարկում՝ հող հանձնելու ծրագիրը»,-ասաց նա:


Փոստանջյանը փաստերով փորձեց ներկայացնել. «Վերջին յոթ ամիսների ընթացքում Նախիջևանի կողմից ադրբեջանցիները 500 մետր են առաջ եկել, նախկինում դա եղել է 5000 մետր, հետո տարածում են, թե իրենց տարածքում են առաջ եկել, իսկ ո՞վ է ասում, որ Նախիջևանը Ադրբեջանի տարածքն է, ինչ է՝ այդքան շուտ մոռանո՞ւմ եք, որ Նախիջևանը հայկական պետականության բաղկացուցիչ մասն է: Եթե նրանք մոտենում են, ապա մոտենում են հատուկ նպատակով։ Գործող իշխանությունը դա կանխելու որևէ քայլ չի արել»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:


Նա նույն մեղադրանքն ուղղեց նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին, չնայած Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ասաց, որ նախկին նախագահը հրաժարվել էր 5 շրջանները հանձնելու իր և Պուտինի առաջարկը: «Սերժ Սարգսյանը պատրաստ էր հանձնել հողերը, նա ինքն էր տվել նման հարցազրույց Կիսելյովին: 2011-ին, երբ Սարգսյանը պետք է ուղևորվեր Կազան, ես հանդիպել եմ նրան Ստրասբուրգում:


Հարցն արդիական էր, որ նա պետք է գնար, ինչ-որ փաստաթուղթ ստորագրեր հող հանձնելու վերաբերյալ: Այդ ժամանակ ես իրեն ասացի, որ եթե համաձայնեք ու ստորագրեք, կլինեք դավաճան, ու ինչպես վրեժ ենք լուծել մեր ազգի թշնամիներից ցեղասպանություն իրականացնողներից, այդպես էլ Ձեզնից էլ ենք լուծելու»,-ասաց նա:


Ինչ վերաբերում է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի պնդումներին, Զարուհի Փոստանջյանն ասաց, որ զավեշտալի է, որ բռնապետն է նրան ծաղրում:


 

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 156


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v