• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Որևէ կաշկանդում որևէ անձից չունեմ. Ռոմանոս Պետրոսյան

«Իրատես» թերթում այսօր հրապարակվել էր մի հոդված, ըստ որի, թերթի քաջատեղյակ աղբյուրը հայտնել է, որ Չարենցավանի 3-րդ դպրոցի նորանշանակ տնօրեն Աննա Բալյանին սատարում է անձամբ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, և հենց նա է շահագրգռված, որ այդ պաշտոնում լինի Աննա Բալյանը։


Politik.am-ը կապ հաստատեց Ռոմանոս Պետրոսյանի հետ, ով հերքեց այդ լուրը և ասաց. «Դա 100%-անոց կեղծ ինֆորմացիա է, ես չգիտեմ` իրենց աղբյուրներն ովքեր են, և առհասարակ, կա՞ն նման աղբյուրներ, թե՞ չէ։ Ես որևէ տնօրենի չեմ աջակցում։ Աննա Բալյանի մասին իմացել եմ հենց ընտրության օրը, երբ արդյունքներն արդեն հայտնի են եղել»։


Ռոմանոս Պետրոսյանն առանձնահատուկ նշեց նաև, որ Կոտայքի մարզպետի պաշտոնում մարզային հաստատության որևէ տնօրենի չի աջակցում, բոլորի հետ հարաբերվում է բացառապես օրենքի դաշտում։ Մարզպետի կարծիքով՝ Կոտայքի մարզն առանձնանում է որոշ գործոններով. այնտեղ կան ուժի կենտրոններ, ազդեցությունը կորցրած գործիչներ, որոնք ուզում են ավելի լայն ազդեցություններ ունենալ, և այդ ամենի ֆոնին, երբ մարզպետը փորձում է աշխատել բացառապես օրենքի գերակայությունից ելնելով, հակասում է շատ շատերի ակնկալիքներին, շահերին, պլաններին։ Մարզպետը չի բացառում, որ կլինեն գործիչներ, որոնք կիրականացնեն լոկալ արշավներ իր անձի դեմ՝ որպես գործիչ, որպես մարզպետ, և կփորձեն սևացնել իր գործունեությունը, բայց որոնց շահերը կբախվեն օրենքի գերակայության ամուր պատերին. «Ես օրենքի գերակայության զինվորն եմ այս մարզում և որպես գործադիր իշխանության ներկայացուցիչը մեր տարածաշրջանում, որևէ կաշկանդում որևէ անձից չունեմ»,-ամփոփեց Ռոմանոս Պետրոսյանը։

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 276


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v