• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Բենզինի 20 դրամ գնիջեցում՝ մի քանի օրում. ո՞րն է պատճառը

Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում նվազել է բենզինի գինը՝ դեկտեմբերի 7-ին՝ 450 դրամից դառնալով 440, ապա՝ 430 դրամ: 20 դրամ՝ մեկ շաբաթվա ընթացքում, այն դեպքում, երբ վերջին անգամ Հայաստանում բենզինի գնիջեցում տեղի է ունեցել հունվարին՝ լինելով մոտ 430 դրամ: Հաջորդ ամիսների ընթացքում ընթացքում բենզինի գինը գրեթե ստաբիլ պահպանվել է՝ ~450 դրամ:


Այս տվյալները Politik.am-ին են փոխանցել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից: Ստորև՝ բենզինի գնի՝ 2018 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների դինամիկան.




Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված բենզինի կտրուկ գնիջեցումը մի քանի օրվա ընթացքում, ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը պատասխանեց,  որ ըստ նախնական տվյալների, գնային փոփոխությունը պայմանավորված է ձեռքբերման գների փոփոխությամբ, բայց որոշ ժամանակ է անհրաժեշտ ավելի մանրակրկիտ ուսումնասիրություններ անցկացնելու համար: Ստորև ներկայացնում են նաև ՏՄՊՊՀ-ի՝  Politik.am-ին ուղարկված ամբողջական պատասխանը.


«ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը  մշտապես վերահսկողություն է իրականացնում բենզինի շուկայում, ինչը պայմանավորված է գերիշխող տնտեսվարողների առկայությամբ: Հանձնաժողովի կողմից մայրաքաղաքի բենզալցակայաններում իրականացված մոնիթորինգի արդյունքները ցույց են տալիս, որ  2018 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն բենզին ներկրողների թիվը ավելացել է` ներկրվել է 4 տնտեսվարողի կողմից: Բենզինի մանրածախ գների դիտանցման արդյունքներով, վերջին երեք ամիսների ընթացքում 1 լիտր բենզինի մանրածախ գինը  եղել է 450 դրամ` ներառյալ ԱԱՀ: Սակայն դեկտեմբերի 7-ին այն նվազել է 1 լիտրի հաշվով 10 դրամով՝ դառնալով 440, իսկ երեկվանից՝ դեկտեմբերի 13-ից նվազել է ևս 10 դրամով՝ դառնալով 430 դրամ-1լիտրի համար: Ըստ նախնական տվյալների, գնային փոփոխությունը պայմանավորված է ձեռքբերման գների փոփոխությամբ:


Միջազգային շուկաներում բենզինի գնի դինամիկան, ինչպես նաև տնտեսվարողների ձեռբերման փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո միայն հնարավոր կլինի ամբողջական գնահատական տալ փոփոխության վերաբերյալ:


Հանձաժողովը շարունակում է հետևել ոլորտում գերիշխող տնտեսվարողների գործունեությանը և գնային անհիմն չարաշահումների կամ մրցակցային այլ խնդիրների առկայության դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված համապատասախան միջոցներ»:


 


 


 

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 218


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v