Տոկիոյից մինչև Մոսկվա, Աթենքից մինչև Բուենոս Այրես չի եղել մի հարթակ, որտեղ չբարձրաձայնեմ արցախահայության իրավունքների, Արցախի անկախության ճանաչման, ընդդեմ թուրքական ժխտողականության և Ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին. ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ դիմելով աջակիցներին, հայ ժողովրդին ու ֆեյսբուքցիներին ասաց Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը: «Իսկ այսօր, որպես Ազգային ժողովի նախագահի տեղակալ վերջին անգամ եմ դիմում ձեզ այս աշխատասենյակից»,- ասաց Շարմազանովը:
«ԱԺ պատգամավորի ու ԱԺ փոխնախագահի պաշտոնն ինձ համար չի եղել լոկ իրավունք, այն, նախևառաջ, եղել է պատասխանատվություն, իսկ եթե կուզեք՝ առաքելություն», — ասաց Էդուարդ Շարմազանովը։
Նա ընդգծեց՝ մեծագույն երջանկություն է եղել ծառայել Հայաստանին ու Արցախին։
«Ես առաջնորդվել եմ կուսակցությանս հետ, բայց ազգիս համար սկզբունքով», — նշեց Էդուարդ Շարմազանովը։