Դատախազությունը չի ասում, թե որտեղ է ռուս զինծառայողը. Պերմյակովի գործի կրկնություն » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Դատախազությունը չի ասում, թե որտեղ է ռուս զինծառայողը. Պերմյակովի գործի կրկնություն

Դեկտեմբերի 3-ին տեղեկություն տարածվեց, որ Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողը դաժան ծեծի է ենթարկել Սլաբոտկա կոչվող թաղամասում քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի բանվոր կանանցից մեկին։


Նախնական տեղեկությունների համաձայն՝ կինը վաղ լուսաբացին գնացել է աշխատանքի, նրան ինչ-որ մեկը հետապնդել է ու դաժանաբար ծեծել։ Տուժած կինը, ով 57 տարեկան է, տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ «գանգուղեղային փակ վնասվածք հարցականով» ախտորոշմամբ, սակայն կյանքը փրկել չի հաջողվել և ժամը ժ.11.30-ի սահմաններում հիվանդանոցում գրանցվել է նրա կենսաբանական մահը։ Նույն օրը հայտնի դարձավ, որ սպանություն կատարած զինծառայողը պայմանագրային է, և ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Գյումրու տարածքային աշխատակիցների կողմից:


Նախօրեին ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը, լրատվամիջոցների հարցին ի պատասխան, հայտնեց, որ սպանության գործով ձերբակալվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող։ Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդված 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։


Պարզելու համար, թե այս պահին որ գերատեսչության վերահսկողության տակ է գտնվում ռուս զինծառայողը և արդյո՞ք նրան հայկական կողմն է ձերբակալել, Politik.am-ը կապ հաստատեց ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի բաժնի ղեկավար Արևիկ Խաչատրյանի հետ: Մեր զրուցակիցը հրաժարվեց հավելյալ տեղեկություններ տրամադրել ռուս զինծառայողի ձերբակալման և գտնվելու վայրի մասին: Միայն տեղեկացրեց, որ քննիչի կողմից եղել է որոշում՝ ձերբակալելու կասկածյալին:


Հաշվի առնելով մեկ այլ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործի ընթացքը՝ այս պահին կան հիմնավոր կասկածներ, որ մարդասպանության մեջ մեղադրվող այս ռուս զինծառայողը ևս չի գտնվում հայկական կողմի վերահսկողության ներքո: Ամեն դեպքում, դատախազության գաղտնապահությունը հիմքեր տալիս է նման կասկածներ ունենալու:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 257


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v