Ոստիկանների սպանությունը ջարդել են Արմեն Բիլյանի ու Սմբատ Բարսեղյանի վրա. Վարուժան Ավետիսյան » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Ոստիկանների սպանությունը ջարդել են Արմեն Բիլյանի ու Սմբատ Բարսեղյանի վրա. Վարուժան Ավետիսյան

Այսօր լրագրողների հետ զրույցում «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանն անդրադարձավ արդարադատություն համակարգին և Ոստիկանությանը.


«Առաջին իսկ օրվանից, երբ Ոստիկանությունը սկսեց հրապարակել Սմբատ Բարսեղյանի վրա յադ սպանությունը ջարդելու համար կեղծ ապացույցներ, հիշում եք հայտնի նկարը, որ, հետո պարզ դարձավ, որ ֆոտոշոփով է արված, արդեն պարզ էր, որ համակողմանի աշխատանք է տարվելու, և այն մյուս սպանությունը՝ Արմեն Բիլյանի վրա ջարդելու առումով, և Յուրի Տեփանոսյանի սպանությունը Սմբատին հանիրավի մեղսագրելու նպատակով:


Եվ շատ ուշագրավ ու նաև ցավալի է, որ հեղափոխությունից հետո հանցավոր ռեժիմի գործած ակնհայտ ապօրինությունները, սարքովի գործը շարունակվում են նույն ձևով, նույն ոճով, նույն մեղադրողներով, նույն դատավորով իբրև թե քննվել, և իբրև թե արդարադատություն է իրականացվում: Սա խեղկատակություն է, սա վիրավորանք է, արհամարհանք մեր պետականությանը, մեր ազգային արժանապատվությանը, մեր ինքնիշխանությանը, և ես ճիշտն ասած, լավ չեմ պատկերացնում, թե որքան պետք է շարունակվի այս ձևով: Եվ այդ ընտանիքներին ինչքան պետք է ինչ-ինչ տեխնոլոգիաներ օգտագործելով, շատ ցավում եմ, որ նման վիճակի մեջ են դնում մարդկանց»:


Անցումային արդարադատության մասին խոսելով՝ Վարուժան Ավետիսյանն ասաց.


«Մեր առաջին համարների բանավեճի ժամանակ պարոն Փաշինյանը հավաստիացրեց, որ լինելու է ամբողջական և համակարգային անցումային արդարադատություն, և լիահույս ենք, որ թեպետ ուշացումով, բայց ժամանակի ընթացքում դա տեղի կունենա»:


Վարուժան Ավետիսյանն անդրադարձավ նաև «Սասնա ծռեր» կուսակցության՝ խորհրդարան չանցնելուն և խորհրդարան անցած ուժերին.


«Բոլոր այն ուժերը, որոնք օդ են տատանում, որպեսզի ուղղակի ընդդիմության տպավորություն ստեղծեն, չեն կարող լինել ընդդիմություն: Ասածիս մեջ դուք շատ շուտով կհամոզվեք»:


 

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 249


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v