«Փաշինյանը փորձառու չէ, մենք բոլորս էլ պետք է օգնենք նրան Հայաստանի տնտեսությունն արդիականացնելու հարցում». Ռուբեն Վարդանյանը՝ Deutche Welle-ին » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

«Փաշինյանը փորձառու չէ, մենք բոլորս էլ պետք է օգնենք նրան Հայաստանի տնտեսությունն արդիականացնելու հարցում». Ռուբեն Վարդանյանը՝ Deutche Welle-ին

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը գերմանական Deutche Welle հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է նոր իշխանությունների օրոք Հայաստանի տնտեսական ապագայից:


Հաղորդավարի հարցին առ այն, թե ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ինչ պետք է անի երկրի տնտեսական առաջընթացի ապահովման համար, Վարդանյանը նշել է.«Իրականում ոչ ոք չի կարող ասել՝ ով է այն մեկը, որ կարող է առաջնորդել Հայաստանում տնտեսական բարեփոխման գործընթացը, քանի որ երկրում առկա են բազմաթիվ մարտահրավերներ, բոլոր ոլորտներում արդիականացման ու բարեփոխումների կարիք կա: Կարծում եմ՝ բոլորս պետք է օգնենք նրան այդ հարցում, քանի որ հայ ժողովրդի համար նրա տապալումն իսկական աղետ կլինի: Մարդիկ նրան մեծ մանդատ են տվել ու մեծ սպասումներ ունեն Փաշինյանից: Նա շատ անելիք ունի, քանի որ վերջին 25 տարում երկրի տնտեսության արդիականացման համար գրեթե ոչինչ չի արվել: Այս առումով  պաշտոնը մարտահրավեր է նրա համար»:


Գործարարն իր խոսքում ընդգծել է, որ Փաշինյանը, միանշանակ, բավականաչափ փորձ չունի երկրի տնտեսական փոփոխության գործընթացը ղեկավարելու համար:


«Բայց կարծում եմ, որ ճիշտ մարդկանց, պրոֆեսիոնալների ու լայնախոհ անձանց իր շուրջ համախմբելու դեպքում, նա հաջողության հասնելու հնարավորություն կունենա»,-ընդգծել է  Վարդանյանը:


Խոսելով այս հարցում Ռուսաստանի դերակատարման ու նշանակության մասին՝ գործարարը շեշտել է, որ Ռուսաստանը Հայաստանի համար ամենամեծ շուկան է:


«Եկեք ազնիվ լինենք՝ եթե վաղը Հայաստանը դառնա ԵՄ անդամ, հայկական արտադրության բազմաթիվ ապրանքներ մրցունակ չեն լինի եվրոպական շուկայում:


Բայց չափանիշների ավելի ցածր մակարդակ ունեցող ռուսական շուկայում հայերը կարողանում են վաճառել իրենց արտադրանքը: Բացի այդ, Ռուսաստանը խոշոր ներդրող է: Այն Հայաստանում աշխատանք չգտնելու հետևանքով Ռուսաստան մեկնողների համար խոշոր «գործատու» է: Ուստի՝ մի շարք պատճառներով Ռուսաստանը խոշոր ու կարևոր գործընկեր է»,-իր տեսակետը ներկայացրել է Վարդանյանը:


Հարցազրույցի վերջում գործարարը նշել է, որ Հայաստանը խելացի է վարվում միաժամանակ համագործակցելով և՛ Ռուսաստանի, և՛ ԵՄ-ի հետ:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 191


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v