Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդել են, որ նրան 20 միլիոն դրամ գրավով ազատ արձակեն » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդել են, որ նրան 20 միլիոն դրամ գրավով ազատ արձակեն

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում նախաքննական մարմնի միջնորդությամբ` ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու հարցի քննությունը ավարտվեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:


«Ավարտվեց նիստը, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Որոշումը հրապարակվելու է այսօր»,- ասաց Մկրտչյանը:


Պաշտպանի խոսքով` Մանվել Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, նա իր դեմ ներկայացված մեղադրանքը շարունակում է չընդունել:


«Նրա մոտ եկել էր շտապօգնություն, քանի որ առողջությունը կտրուկ վատացել էր` շաքարային դիաբետի ցուցանիշի բարձրացումով: Վատացումը ես արտառոց չէի համարի, որովհետև 6 ամիս գտնվել է փակ տարածքում` խցում, և մեքենայով բերելը, մանավանդ, ծանր հիվանդին, պետք է հանգեցներ այս վատացմանը»,- ասաց Մկրտչյանը:


Պաշտպանը նաև հայտնեց, որ Մանվել Գրիգորյանին 20 միլիոն դրամի չափով գրավի դիմաց ազատ արձակման միջնորդություն է ներկայացրել:


Հարցին` թե ինչպես է նա այդ գումարը պատրաստվում ներկայացնել, եթե ամբողջ գույքը գտնվում է կալանքի տակ, պաշտպանը պատասխանեց, որ նա ազատամարտիկ է և ունի ընկերներ, ովքեր պատրաստ են տալու այդ գումարը։

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 201


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v