Մեր ամենամեծ խնդիրը երկիրը քայքայող կլանային համակարգն է. Ռոման Մուրադյան » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Մեր ամենամեծ խնդիրը երկիրը քայքայող կլանային համակարգն է. Ռոման Մուրադյան

Դեկտեմբերի 6-ին, Մասիսի տարածաշրջանի գյուղերի այցելությունների ընթացքում, պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանն (թիվ 9-ը №5 ընտրատարածք) իր թիմակիցների հետ այցելել է Խարբերդ, Նորամարգ, Հովտաշատ գյուղերն ու Մասիս քաղաքը։


«Քարոզարշավի 10-րդ օրն է։ Թավշյա հեղափոխությունը մարդկանց վարակել է լավատեսությամբ ու հավատով․ ձեր ջերմ ու սրտաբաց վերաբերմունքը պարտավորեցնող է, հարգելի հայրենակիցներ»,-ողջունել է պատգամավորի թեկնածուն խարբերդցիներին։


Հանդիպման ընթացքում Ռ․Մուրադյանը նշել է, որ իր կյանքում սկսվել է մի փուլ, երբ ուզում է օգտակար լինել ոչ միայն իր մտերիմներին, այլև հասարակությանը։ Ըստ թեկանծուի, երկրի համար այս կարևոր անցումային շրջանում պատասխանատվություն է զգում, որն ուզում է արտահայտել գործելով։


Նորամարգում պատգամավորի թեկնածուն ծանոթացել է գյուղի բնակիչների հետ, լսել իրենց խնդիրներն ու պատմել իր քաղաքականությունմտնելու դրդապատճառների մասին։


«Արարատի մարզը հայտնի է իր կլանային համակարգով: Ես ինքս բախվել եմ այդ խնդրին, մաշկիս վրա զգացել եմ թե դա ինչ է և պատրաստվում եմ պայքարել դրա դեմ: Մեր երկրի ամենամեծ խնդիրը՝ երկիրը քայքայող կլանային համակարգն է», — նշել է թեկնածուն։


Ռ․Մուրդյանը ընդգծել է, որ իրողությունն այնպիսին է, որ երբ ցանկանում ես մի բան արտահանել կամ ներմուծել, անմիջապես բախվում եսձևավորված բարեկամական ինստիտուտին, քավոր-սանիկ հարաբերություններին։Սակայն պատգամավորի թեկնածուն իր թիմի հետ պատրաստվում է պայքարել դրա դեմ։


Հովտաշատումբնակիչները Ռոման Մուրդյանին աղ ու հացով էին դիմավորել, ինչպես և բոլոր այն վայրերում, որտեղ այցելել էր Ռ․Մուրադյանը։ Հանդիպման ընթացքում նա ընգծել է, որ Մասիսի տարածաշրջանը աշխարհագրական բարենպաստ դիրք ունի գյուղատնտեսությունը զարգացնելու համար, չնայած որ կան ոռոգման հետ կապված լուրջ խնդիրներ, իսկ ներհամայնքային ճանապարհների վիճակը խիստ անբարեկարգ է։


«Մեր թիմի հետազոտությունների շնորհիվ ես տեղյակ եմ, որ չնայած Մասիս քաղաքի ջրային ռեսուրսների բավարար պաշարին, ինքնաբուխ արտիզաններից մեխանիկական եղանակով ձեռք բերվող խմելու ջուրն ունի ցածր որակ», — ասել է ՌոմանՄուրադյանը Մասիս քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը։


Թեկնածուն նշել է, որ կոյուղու մաշվածության հետևանքով բազմաբնակարան շենքերի նկուղային հատվածները վատթար վիճակում են գտնվում, ինչը աննդունելի է։


«Ես հորդորո՛ւմ եմ ձեզ մնալ գյուղերում և աշխատել հողի հետ։ Գիտեմ, կասեք, որ թե՛ ոռոգման խնդիր կա, թե՛ պարատանյութն է թանկ, թե՛ բերքը կարկուտի պատճառով փչանում է: Ի դեպ,  կարկտակայանների հարցը շատ կարևոր ու հրատապ է։ ԱՄՆ այցերիս ընթացքում առիթ եմ ունեցել ուսումնասիրելու  կարկտակայանների օգտագործման ամերիկյան փորձը և պատրաստվում եմ այն տեղայնացնել:Ամեն խնդիր ունի իր լուծման տարբերակը, ուստի խնդիրներին տիրապետելով էլ մենք ներկայացնում ենքդրանց լուծումների մեր տարբերակները։ Իսկ կարկուտը և՛ Բրազիլիայում է կարկուտ, և՛ Կախետիյում, սակայն չգիտես ինչու այնտեղ չի խանգարում մարդկանց շահույթ ունենալ», —  ասել է Ռոման Մուրադյանը։


Օրվա ավարտին, Ռոման Մուրդյանի թիմը անց է կացրել Մասիսում․իր և իր թիմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «ԴՈՒԽՈՎ» համերգը, որի ընթացքում ելույթ ունեցան հայ էստրադայի հայտնի երգիչները։


«Փորձեցինք երգի միջոցով կիսվել ընտրողների հետ մեր զգացմունքներով։ Քարոզարշավն իր կիզակետում է․ բազում հանդիպումներ, մարդկային պատմություններ, կուտակված խնդիրներ, որոնք անհապաղ լուծումներ են պահանջում։ Այս կարճ ժամանակահատվածում այնքան հակասական հույզեր ենք ապրել․ մեր թիմի ամեն ուսումնասիրած խնդիր անձնավորվել է՝ ունի անուն, դեմք, բնավորություն, պատմություն։ Բեմից իր երգով ինձ սատարեց նաև աղջիկս՝ Գայանե Մուրադյանը։ Միասին հաղթելու ենք», — օրվա ավարտին իր պաշտոնակա էջում գրառում է կատարել Ռոման Մուրադյանը։

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 316


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v