ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի մինչև տարեվերջ. Բելառուսի նախագահի մամուլի խոսնակ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի մինչև տարեվերջ. Բելառուսի նախագահի մամուլի խոսնակ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի մինչև տարեվերջ: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:


Հինգշաբթի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել էր, թե կողմերին հաջողվել է պայմանավորվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մեխանիզմի շուրջ և որ գլխավոր քարտուղար կարող է դառնալ «Բելառուսի ներկայացուցիչը»:


Այս հայտարարությունը հերքել էր ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը, դրան հաջորդել էր նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, համաձայն որի կառույցի գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեռ լուծված չէ:


«Ոչ, հարցը չի լուծվել: Բնականաբար, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների զրույցի ընթացքում օրակարգից դուրս այդ հարցի քննարկումը նախաձեռնել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Դա նորմալ պրակտիկա է, յուրաքանչյուր երկրի ղեկավար ազատ է բարձրացնել այն հարցերը, որոնք անհրաժեշտ է համարում»,- ասել է Պեսկովը:


«Ինչն է պետության ղեկավարների, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահի կողմից միանշանակորեն որոշված՝ այն է, որ այս հարցը պետք է լուծվի մինչև նոր (2019թ.) տարի»,- ասել է Էյսմոնտը «Բելառուս-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում:


Մամուլի խոսնակը նաև նշել է, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում այդ թեմայի քննարկումը եղել է «ոչ թե բուռն, այլ շատ բուռն»: Նրա խոսքով՝ կրքերն այնպես են բորբոքվել, որ արդեն վերջում «բոլորը բոլորի առաջ ստիպված են եղել ներողություն խնդրել»:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 226


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v