• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Քոչարյանը կարող էր չիմանալ 0038 հրամանի մասին, այդպես է կարծում նաև Վանեցյանը

Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործով երեկվա նիստում քննարկվել է նրա պաշտպանների ներկայացրած միջնորդությունը՝ ապացույցների թույլատրելիությունը կալանքը թույլատրելու հարցում։


Մինչ միջնորդությունների ներկայացումը` Ռոբերտ Քոչարյանը դատարանում խոսել է։ Նա ասել է, թե ինքը ծանոթ չէ ՊՆ գաղտնի «0038» հրամանի տեքստի պարունակությանը։


«Նախարարները, որպես այդպիսին, հրամանները չեն ուղարկում նախագահին, չի ընթերցում, որովհետև եթե բոլոր նախարարներն իրենց բոլոր հրամաններն ուղարկեն նախագահին ընթերցման և համաձայնեցման, նախագահը ուրիշ որևէ գործառույթ չի կարողանա իրականացնել»,- հայտարարեց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։


Իրականում, հնարավոր է, որ նախագահը տեղյակ չլինի այս կամ այն գերատեսչության ղեկավարի կողմից ստորագրված հրամանին: Առավել ևս ՊՆ- դեպքում, երբ նախարարը մեկ օրվա ընթացքում կարող է տասնյակ հրամաններ ստորագրել, այդ թվում` գաղտնի հրամաններ:


Իրականում, նոր իշխանություններն էլ վստահ չեն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծանոթ է եղել «0038» հրամանին: Նոր իշխանությունները հրապարակային, իհարկե, չեն խոսում այդ մասին, բայց սա հասկանալու համար մեզ օգնության է գալիս  ԱԱԾ պետի և ՀՔԾ ղեկավարի գաղտնալսված և համացանցում հայտնված խոսակցությունը:


Այս խոսակցության սկզբում ԱԱԾ պետ Վանեցյանը և ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը խոսում են «0038» հրամանի մասին, և արդյո՞ք այն տեսել է նախագահ Քոչարյանը, թե՞ ոչ:


«Արթուր Վանեցյան


-Հարությունյան Միշայի հրամանը որ տեսել ա, ի՞նչ ա ասել:



Սասուն Խաչատրյան




-Այ ցավդ տանեմ, ինքը խի չգիտե՞ր Հարությաունյան Միշայի համարը: Նախ իրան Հարությունյանի համարը ցույց չի տրվել: Մեղադրանքի որոշումն ա ցույց տրվել, որի մեջ էդ հրամանի մասին գրված ա:


Արթուր Վանեցյան


-Դե երևի չի տեսել»…



Ինչպես նկատեցիք, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ևս վստահ չէ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեսել է  պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից 2008 թվականին ստորագրված «0038» գաղտնի հրամանը:
хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 235


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v