Գյումրիում դաժան ծեծի հետեւանքով մահացած կնոջ գործով առգրավվել են Վարդան Ղուկասյանի առանձնատունը հսկող տեսախցիկները » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Գյումրիում դաժան ծեծի հետեւանքով մահացած կնոջ գործով առգրավվել են Վարդան Ղուկասյանի առանձնատունը հսկող տեսախցիկները

 NEWS.am–ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքում 57 ամյա կնոջ մահվան դեպքի կապակցությամբ քննվող քրեական գործի շրջանակներում առգրավվել են դեպքի վայրի հարակից տարածքներում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի առանձնատունը հսկող տեսախցիկները։ Նշենք, որ պատգամավորի առանձնատնից տեսանելի է դեպքի վայրը եւ չի բացառվում, որ նրա տան տարածքը հսկող տեսախցիկները ֆիքսած լինեն կատարվածը։


Նշենք, որ դեկտեմբերի 2–ին Գյումրի Մայակովսկի փողոցի տներից մեկի դիմաց անհայտ անձը հարձակվել է փողոցը մաքրող հավաքարարի վրա եւ նրան դաժան ծեծի ենթարկել։


Կնոջը շտապօգնության մեքենայով տեղափոխել են Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղ եւ նա մահացել է։


Դեպքից 4 օր անց քրեական գործով, որպես կասկածյալ ներգարվված անձ չկա։


ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am–ին տեղեկացրեցին, որ համալիր միջոցառումներ են իրականացվում կասկածյալի ինքնությունը պարզելու համար։ Համապատասխան հանձնարարականի հիման վրա առգրավվել են դեպքի վայրի հարակից տարածքներում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, ենթարկել զննության։

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 249


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v