Անգելա Մերկելն ընդունել է Արմեն Սարգսյանին » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Անգելա Մերկելն ընդունել է Արմեն Սարգսյանին

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի նստավայրում այսօր կայացել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը։


Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ շատ լավ հիշողություններ ունի Հայաստան կատարած իր վերջին այցից։


Նա նշել է, որ հատկապես տպավորված է «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնով, և այս պահին գերմանական կողմը քննարկում է համագործակցության հնարավորությունները։


«Հայաստանը Գերմանիան դիտարկում է որպես քաղաքական և տնտեսական կարևոր գործընկեր ու բարեկամ երկիր»,- ասել է նախագահ Սարգսյանը և նշել, որ ուրախ է կրկին հանդիպելու և շարունակելու հայ-գերմանական հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ քննարկումները։


Նրա խոսքով՝ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, որտեղ Հայաստանն ունի մեծ ներուժ: «Մեր երկիրը կարող է հարթակ լինել տարբեր ստարտափների համար»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը։


Հայաստանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի ամրապնդման տեսանկյունից կարևորել են նաև մշակութային ու գիտակրթական ոլորտներում ձևավորված բավականին արդյունավետ համագործակցության ընդլայնումը։ Նրանք խոսել են նաև զբոսաշրջության ոլորտում գործակցության վերաբերյալ, ինչպես նաև մտքեր փոխանակել վիզաների ազատականացման հարցի շուրջ։

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 262


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v