ՀՅԴ-ն մասնակցում է ընտրություններին, որպեսզի ձերբազատի հին քաղաքական ու տնտեսական մենաշնորհները նորերով փոխարինելու նշաններից. Արմեն Ռուստամյան » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:59 – Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 15:59 – Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել 
  • 13:01 – Երևանում ՌԴ քաղաքացին Բաղրամյան պողոտայում գործող բանկի պատուհանը կոտրել և մտել է ներս. նրան վնասազերծել են 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

ՀՅԴ-ն մասնակցում է ընտրություններին, որպեսզի ձերբազատի հին քաղաքական ու տնտեսական մենաշնորհները նորերով փոխարինելու նշաններից. Արմեն Ռուստամյան

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության նախընտրական քարոզարշավի մեկնարկը տրվեց Արամ Մանուկյանի արձանի հարակից հրապարակում հավաքով և ելույթներով:«Երկիր մեդիա» ՀԸ հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու, ՀՅԴ ցուցակով պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյանի խոսքով՝ առաջին հավաքի տեղը պատահական չէ:


«Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որպեսզի հերթական անգամ մեր պետականության հիմնադիրներին նորից ասենք՝ մեր մեծեր, ձեր գործն շարունակվում է: Շարունակվում է գաղափարական, ծրագրային…»,- նշեց նա:


Մեկնարկային ելույթին հետևեց ՀՀ օրհներգի և ՀՅԴ նախընտրական երգի կենդանի կատարումը: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ն գնում է «Հավատարիմ հային ու հողին» կարգախոսով:


ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին համար, ԱԺ «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ ՀՀ-ն այսօր գտնվում է անցումային շրջանում, և այս ընթացքում առաջացել են շատ լուրջ մարտահրավերներ և վտանգներ:


«Դաշնակցությունը գալիս է այս ընտրություններին մասնակցելու, որպեսզի այդ վտանգների և մարտահրավերների մասին խոսելով՝ դրանց չեզոքացման ճանապարհներն ու լուծումներն առաջարկի: Ամենակարևոր վտանգը, որը տեսնում ենք, այն է, որ նորը հանկարծ չդառնա լավ մոռացված հին կամ նախկինների նոր փաթեթավորումը լինի: Մենք տեսել ենք, որ բոլոր իշխանություններն ունեցել են միշտ գայթակղություն՝ գալով իշխանության առաջին հերթին զբաղվել այդ իշխանության ամրապնդմամբ: Եվ դա կատարել են նույն ձեռագրով: Արդյունքում մենք հին քաղաքական ու տնտեսական մենաշնորհները փոխարինել ենք նորերով:


Այսօր դժբախտաբար, դրա նշանները կան»,- ասաց Ա. Ռուստամյանը:


Առաջին նշանը, ըստ ՀՅԴ ցուցակի առաջին համարի՝ չի ամրապնդվում խորհրդարանական համակարգը, որն ավելի ու ավելի հավասարակշռված կդարձնի իշխանական վարչակազմի գործունեությունը:


«100 տոկոսով խոստումները կատարված են, բայց մենք ունենք մի կարևոր չլուծված հարց: Մենք մինչև հիմա սուպերվարչապետական համակարգից չենք հրաժարվել: Մենք չունենք նաև երաշխիք, որ եթե փորձեն ամրապնդել իշխանությունը, դա չբերի նրան, որ մենք սուպերվարչապետականը փոխարինենք սուպերնախագահականով»,- նկատեց Ա. Ռուստամյանը:


Մյուս վտանգը, որը ՀՅԴ-ն տեսնում է ներկայիս իշխանությունների գործելաոճով, հետևյալն է՝ նույն օլիգարխները դարձել են սեփականատերեր:


«Նույն դեմքերը պահպանվել են, բայց պարզվում է, որ օլիգարխներ չկան: Պարզվում է, որ նրանք այլևս կայացած ձեռներեցներ են, մեծահարուստներ են: Թերևս դա նրանից է, որ այսօր նրանք դարձել են յուրային»,- նշեց նա:


Իշխանությունները հայտարարում են, որ ՀՀ-ում այլևս մենաշնորհներ չկան, բայց Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ տնտեսական դաշտում պահպանվել են բոլոր նույն սուբյեկտներն իրենց գերակա դիրքերով:


«Դաշնակցության անելիքը, պարտականությունն այն է, որ մենք նույն սխալները չկրկնենք, մենք չպետք է մեր ժողովրդին նույն  փորձություններին տանենք: Սա է, որ մեզ ստիպում է այսօր գալ և այս ընտրություններին մասնակցել»,- հայտարարեց Ա. Ռուստամյանը:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 268


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v