Դավթաշեն - Աշտարակ ճանապարհահատվածի հետիոտնային անցումները նախագծվել են ճանապարհաշինական բոլոր չափանիշներով


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Դավթաշեն - Աշտարակ ճանապարհահատվածի հետիոտնային անցումները նախագծվել են ճանապարհաշինական բոլոր չափանիշներով

 

Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարությունն իրականացվում է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ: Ճանապարհահատվածի կառուցումը նախատեսված է եղել դեռևս 1971 թվականին՝ Երևանի գլխավոր հատակագծով, որը վերահաստատվել է 2005 թվականի Գլխավոր հատակագծով: Այս ճանապարհահատվածը մաս է կազմում Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի, որի կառուցման նպատակն է բեռնաթափել Երևանի առկա փողոցների ցանցը՝ հնարավորություն տալով նվազեցնել խցանումները, երթևեկության ժամանակը, և որպես հետևանք՝ օդի աղտոտվածությունը: Այս ճանապարհահատվածի կառուցմամբ ուղիղ կապ է հաստատվում Եղվարդի խճուղու և Մ-1 միջպետական ճանապարհի, ինչպես նաև Հալաբյան և Չաուշի փողոցների միջև: Ճանապարհի կառուցման շնորհիվ էապես նվազելու են Մելքումով, Ֆուչիկի, Մարգարյան, Հալաբյան փողոցների ներկայիս բեռնվածությունը և առկա խցանումները, և որպես հետևանք, նվազելու է նաև երթևեկության տևողությունը: 

 

Վերոնշյալ խնդիրների լուծման առավելագույն արդյունավետության համար ճանապարհը նախագծվել է որպես անընդհատ երթևեկության մայրուղի (առանց լուսացույցային կառավարման)՝ հանդիպակաց երթևեկելի գոտիների տարանջատմամբ և երթևեկության անվտանգության բարձր չափանիշներով: 

 

Վերոհիշյալ նպատակների իրագործման համար Դավթաշեն-Աշտարակ հատվածը նախագծվել և կառուցվում է որպես անընդհատ երթևեկությամբ ճանապարհ, ընդ որում, ապահովվել է մուտք հատվող բոլոր փողոցներից, տարանջատվել են հանդիպակաց երթևեկելի գոտիները, երթևեկության առավելագույն ճկունություն ապահովելու նպատակով ճանապարհի երկայնքով նախատեսվել է երկկողմանի հետադարձ կատարելու հնարավորություն։ Ճանապարհի գծանշումը իրականացվելու է լուսանդրադարձնող գծանշմամբ: 

 

Ճանապարհաշինարարական աշխատանքները սկսվել են դեռևս խորհրդային տարիներին, սակայն դադարեցվել են Խորհրդային Միության փլուզման հետևանքով: Մինչև ճանապարհաշինարարական աշխատանքների սկիզբը իրականացվել են տարածքի բնապահպանական ուսումնասիրություն, հանրային լսումներ, կազմվել է համապատասխան բնապահպանական հաշվետություն, իրացվել են ճանապարհի անմիջական ազդեցության տակ ընկնող գույքը, որից հետո միայն մեկնարկել են ճանապարհաշինարարական աշխատանքները, որոնք ներկայումս ավարտական փուլում են:
Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի այն հատվածի համար, որտեղ առկա են հարակից տնատիրություններ՝ ուղիղ ելքով դեպի փողոց, կառուցվել է լրացուցիչ սպասարկման ճանապարհ՝ անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով: Այն բնակիչները, որոնց կողմից բարձրացվել է անցումների առկայության խնդիրը, բնակվում են Դավթաշեն վարչական շրջանի հենց այս հատվածում: 

Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի ամբողջ երկայնքով նախատեսված են հինգ հետիոտնային անցումներ, ևս մեկ անցում կլինի ճանապարհի անմիջական հարևանությամբ։

 

Անցումներից մեկը ստորգետնյա է, մեկը՝ վերգետնյա՝ վերելակով, իսկ մյուս չորսը՝ (3-ը՝ ճանապարհի երկայնքով, 1-ը՝ ճանապարհի անմիջական հարևանությամբ) ճանապարհի հետ նույն մակարդակի վրա՝ համապատասխան լուսանդրադարձնող գծանշմամբ: Ի դեպ, վերգետնյա անցումը կառուցված է այն հատվածում, որի անմիջական հարևանությամբ (մինչև այս ճանապարհահատվածի կառուցումը նույնպես) Մելքումով փողոցը կապված է եղել Դավթաշեն վարչական շրջանին: Այս միացումը նույնպես պահպանված է: Արդյունքում՝ Մելքումով փողոցը կապվել է Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի հետ: 

 

Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածը մաս է կազմելու Երևանի ճանապարհային ցանցի, իսկ մեքենաների թույլատրելի արագություն է սահմանվել 60 կմ/ժ-ը: 

 

Այսպիսով՝ Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածը ապահովում է ինչպես հետիոտների տեղաշարժը ճանապարհի մի մայթից մյուսը՝ ճանապարհի ամբողջ երկայնքով, այնպես էլ մեքենաների տեղաշարժը Եղվարդի խճուղու, Մ-1 միջպետական ճանապարհի, Հալաբյան ու Չաուշի փողոցների և հարակից երկրորդային փողոցների ու տնատիրությունների միջև:
Հետիոտնային անցումների տեղադիրքը նշված է կից ներկայացվող հատակագծում:


хорошие новости дня новости кавказа бесплатно

Աղբյուր: //FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 637


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v