Հայաստանում կա «ընտրական ասողների» ինստիտուտ. Փաշինյան » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 14:42 – Իրանը պետք է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերի անհրաժեշտության դեպքում. իրանցի փորձագետ 
  • 11:14 – Մոսկվայում հայ կինը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց՝ եռագույնը ծաղրելու համար 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Հայաստանում կա «ընտրական ասողների» ինստիտուտ. Փաշինյան

Մենք խնդիր ենք դրել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն լավագույնը մեր երկրի պատմության մեջ: Այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզում աշխատանքային այցի շրջանակներում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ:


Նա նշեց, որ պետք է բացառել ընտրողների կամքի վրա որևէ ապօրինի ներգործություն, և իրավապահ մարմնները հստակ հանձնարական են ստացել, որ որևէ ընտրակաշառքի փորձ ստանա կոշտ հակազդեցություն: «Աստված մի արասցե, որ հանկարծ որևէ տեղ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի, և այդ տեղեկատվությունը ես իմանամ, ոչ թե իրավապահ մարմիններից, այլ մամուլից»,-ասաց նա:


Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ընդհանրապես Հայաստանում կա «ընտրական ասողների» ինստիտուտ, երբ սեփականատերերն իրենց պատկանող ընկերություններում աշխատողներին, համայնքի ղեկավարները բնակիչներին հրավիրում և փորձում են նրանց ուղղորդել կոնկրետ քվեարկություն ինչ-ինչ լծակներով:


Նա ասաց, որ այս երևույթը ևս պետք է արմատախիլ արվի ՀՀ-ից: Նիկոլ Փաշինյանը բերեց իր օրինակը, երբ երկար տարիներ ղեկավարել է ՀՀ-ի ամենախոշոր թերթը, և չի եղել մի դեպք, որ երբևէ որևէ աշխատողի ասի, թե ում ընտրի: «Ես կարծում եմ, որ դա անհարգալից վերաբերմունք է մարդկանց նկատմամբ»,-ասաց նա և նշեց, որ դահլիճները, հեռուստաեթերը բոլորի համար պետք է հասանելի լինեն:


Անդրադառնալով տնտեսությանը՝ նա ասաց, որ մեր երկրում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց, այսինքն՝ մենք ոչ արդյունավետ տնտեսությունից անցում ենք կատարում դեպի արդյունավետ տնտեսություն:


«Գյուղատնտեսության ոլորտի անկումը շատ ցավալի է, բայց մենք գիտենք նաև դրա պատճառը: Մեր գյուղատնտեսության կառուցվածքը այնպիսին է, որ մի կարկուտը կամ, ենթադրենք, միջատները առանց մեզ նախապես տեղյակ պահելու, երբ ՀՀ տարածք են մտնում, կարող է մեր տնտեսության ցուցանիշների վրա ազդել. սա ընդհանրապես խոսում է մեր տնտեսության անլրջության մասին»,-ասաց նա և նշեց, որ գյուղատնտեսությունում լուրջ փոփոխություններ պետք է անենք:


Նա հակակարկտային համակարգի թնջուկի վերաբերյալ ասաց, որ հակակարկտային կայանները կարող են արդյունավետ աշխատել, եթե պատշաճ ձևով կառավարվեն, առավել ևս, որ դրանք տեղական արտադրությանն են, ինչպես նաև Հայաստանում սկսվել է  հակակարկտային ցանցերի արտադրություն:


Գյուղատնտեսության ոլորտի խնդիրներից ոռոգման համակարգի մասին խոսելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ առումով տարօրինակ երևույթներ են տեղի ունենում: «Սա մի թնջուկ է, որ մենք պետք է լուծենք, որովհետև մենք խնդիր ենք դրել, որ պետք է հանգիստ թողնենք Սևանը, քանի որ երկար տարի է՝ Սևանի հետ խաղ ենք անում, և դա կարող է ունենալ աղետալի հետևանքներ»,-ասաց նա և նշեց, որ Հայաստանում ոչ միայն ստվերային տնտեսություն կա, այլ նաև կան ստվերային այգիներ:


«Ես չեմ ասում, որ բոլորը միանգամից կլուծվեն, բայց երևացող և նկատելի քայլերով պետք է գնանք առաջ»,-ասաց նա:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 326


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v