• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Հավատաքննություն չի եղել, ընկալման հարց է. Լենա Նազարյանը արձագանքել է Նարինե Մկրտչյանին

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը համաձան չէ Մամուլի Ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի այն դիտարկումների հետ, թե իրեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում հավատաքննության են ենթարկել։


Նշենք, որ Նարինե Մկրտչյանն իր հոդվածում գրել էր, որ իրեն առաջարկել են ընդգրկվել «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում, կանչել են կուսակցություն և հարցաքննել՝ ինչպես է պատկերացնում իր համագործակցությունը ՔՊ-ի հետ։ Մկրտչյանը պատկերավոր ներկայացրել էր կուսակցության գրասենյակում կատարվածը և այն որակել հարցաքննություն, որի ընթացքում նույնիսկ ՔՊ պարագլուխները հավատաքննության են ենթարկել իրեն։


Լենա Նազարյանն այսօր լրագրողներին ասաց, որ դա ընկալման հարց է, ներկայացրեց, որ «շատ բարյացակամ» միջավայրում հանդիպել ու զրուցել են հարյուրավոր մարդկանց հետ, ովքեր իրենց ցուցակով պատգամավորության թեկնածու լինելու ցանկություն են հայտնել: Նազարյանի խոսքով՝ բոլոր հանդիպումները տեղի են ունեցել քաղաքակիրթ միջավայրում, զրուցել են, ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները:


«Ընդամենը ընկալման հարց է տիկին Մկրտչյանի կողմից», — հավելեց նա:


Լենա Նազարյանի խոսքով, հավատաքննություն չի եղել: «Հաշվի առնելով ներկա իրողությունը, իմանալով, որ տիկին Մկրտչյանը շատ բացասական տրամադրվածություն ունի ԵԱՏՄ-ի հետ կապված հարցերի նկատմամբ՝ մեզ հետաքրքրել է նրա պատասխանը: Ես չգիտեմ՝ ինչպես է նա հրավերը ստացել, եղել են տարբեր թեկնածուներ, որոնց հետ զրուցել ենք, այդ զրույցների ընթացքում պարզել ենք, որ տարբեր ճանապարհներ ունենք անցնելու և չենք կարող միասին աշխատել», — պատմեց Լենա Նազարյանը:


Հարցին, թե այսինքն՝ այլակարծությունը չի՞ հանդուրժվում ՔՊ-ում, Լենա Նազարյանը պատասխանեց. «Ինչո՞ւ չի հանդուրժվում, ինչո՞ւ եք կարծում, որ հենց դա է եղել պատճառը: Ես հետաքրքրվել եմ՝ որ այդպիսի վառ արտահայտված բացասական վերաբերմունք կա, դա չի՞ խանգարի նրան հետագայում լինել մի քաղաքական թիմի կազմում, որն, ըստ էության, շարունակում է նույն արտաքին քաղաքականությունը, ինչ եղել է: Ես էթիկապես ճիշտ չեմ համարում բացահայտել նրա պատասխանը, նաև էթիկապես ճիշտ չեմ համարում, որ նա է բացահայտել մեր խոսակցությունը»:
хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 185


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v