Մենք շատ ենք ու մեզ հայ են ասում. Փաշինյան » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Մենք շատ ենք ու մեզ հայ են ասում. Փաշինյան

Մեր ամենամեծ խնդիրն է ճեղքել մեր խեղճությունը, հուսահատության զգացումը Աշտարակում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։


«Մենք ճեղքել ենք այդ հուսահատության զգացումը, ժողովուրդը հաղթել է, բայց ժողովուրդը խնդիր ունի իրեն հաղթած զգալ տնտեսական առումով ու մենք ասում ենք, որ քաղաքական այս հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսական հեղափոխությունը», — ասաց նա։


Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը պետք է դարձնել ծաղկուն երկիր։

«Մեր մեծագույն առաքելությունն է հող դառնալ մեր ժողովրդի ոտքերի տակ, որ նրանք ամուր կանգնեն մեր վրա, ուղղեն իրենց մեջքը ու պարզ ճակատով, հպարտ քայլեն դեպի հզոր պետություն», — ասաց Նիկոլ Փաշինյանը։


Նա ընդգծեց՝ այլևս պետք չէ հավատալ նրանց, ովքեր փորձում են համոզել, որ հայերը փոքր, խեղճ ու անօգնական ժողովուրդ են։


«Մենք դեռևս փոքրաթիվ ժողովուրդ ենք, բայց մենք մեծ ժողովուրդ ենք, մենք եղել ենք մեծ ժողովուրդ, մենք կանք մեծ ժողովուրդ ու լինելու ենք մեծ ժողովուրդ, որովհետև մեր հոգին հզոր է», — ասաց նա։


ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց, թե Հայաստանին մեծ ապագա է սպասվում։


«Մենք կարողացել ենք այնպես անել, որ այսօր աշխարհի ցանկացած անկյունում Հայաստան ասելիս հասկանում են հզոր, հպարտ ժողովուրդ, որ առանց զոհի կարողացել է անել մի բան, որն ուրիշ երկրներում անցել է տասնյակ հազարավոր զոհերով, իրար մորթելով, իրար կոտորելով», — ասաց Նիկոլ Փաշինյանը։


ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շեշտեց՝ Հայաստանի քաղաքացու վիզը պետք է ծուռ չլինի։


«Մենք այլևս չենք աելու մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում, այլ ասելու ենք՝ մենք շատ ենք ու մեզ հայ են ասում, մենք հզոր ենք ու մեզ հայ են ասում, մենք հաղթող ենք ու մեզ հայ են ասում», — ասաց Ն. Փաշինյանը։

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 259


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v