• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

ԱՄՆ դեսպանության և ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները քննարկել են ԱԺ ընտրությունների անցկացմանը վերաբերող հարցեր

Նոյեմբերի 21-ին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիսերը հանդիպում են ունեցել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:


Ինչպես հայտնում են ԱՄՆ դեսպանատնից, կողմերը քննության են առել դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ ապահովվող ԱՄՆ աջակցությունը և համագործակցությունը ՀՀ կառավարության հետ, այդ թվում 2018թ. սեպտեմբերին ստորագրված 8 միլիոն ԱՄՆ դոլարի ընտրական աջակցության քառամյա համաձայնագիրը:


Այս նոր՝ 8 միլիոն  ԱՄՆ դոլարի համաձայնագիրը համալրում է հունիսին ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից տրամադրված ավելի քան 640.000 ԱՄՆ դոլարը, որի նպատակն է անցումային գործընթացներում, այդ թվում և խորհրդարանական ընտրություններում ՀՀ կառավարությանն օժանդակելը, հանրային կարծիքի անկախ ուսումնասիրությունների, ռազմավարական հաղորդակցության շուրջ ուսուցման և քաղաքացիական հասարակության խմբերին ընտրությունների դիտարկման հարցում խորհրդատվության ապահովման ֆինանսավորելը:


«ԱՄՆ կառավարության ընթացիկ և երկարաժամկետ աջակցությունն ուղղված ընտրական և քաղաքական գործընթացներին խոսում է ՀՀ կառավարության հետ ամուր գործընկերություն ունենալու մեր հանձնառության մասին: Ուրախ եմ, որ ԱՄՆ ՄԶԳ-ը թե՛ սեպտեմբերին կայացած Երևան քաղաքի ավագանու ընտրություններում, թե՛ առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման հարցերում կարողացավ ժամանակին աջակցել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և ՀՀ կառավարությանը», — ասել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը:


ԱՄՆ կառավարությունը, գործակցելով Ընտրական համակարգերի միջազգային դաշնության (ԱՅՖԵՍ) հետ, ԿԸՀ-ին աջակցում է նաև ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցման, ընտրողների իրազեկման նյութերի մշակման և սոցիալական գովազդների պատրաստման հարցերում, որոնք բոլորն ուղղված են հուսալի ընտրական գործընթացի խթանմանը: Դասընթացների մասնակիցներն այնուհետև ձեռնամուխ կլինեն 2.000 ընտրական տեղամասերի հանձնաժողովների անդամների ուսուցմանը՝ ապահովելու ընտրությունների սահուն ու կազմակերպված ընթացքը:


«Մենք պատրաստ ենք աշխատել տեղի հաստատությունների հետ՝ մեծացնելու նրանց կարողությունները, որպեսզի, երբ մեր աջակցության կարիքն այլևս չլինի, նրանք կարողանան արդյունավետ գործել: ԱՄՆ ՄԶԳ-ը կշարունակի համագործակցել ԿԸՀ-ի հետ և աջակցել Հայաստանի ընտրական բարեփոխումներին երկարաժամկետ հեռանկարում: Մենք սերտորեն կաշխատենք այլ դոնորների հետ՝ երաշխավորելու համընդգրկուն ու փոխլրացնող աջակցություն, որը շահեկան կլինի Հայաստանում բոլորի համար», — ասել է Դեբորա Գրիսերը:


2018թ. սեպտեմբերին ԱՄՆ ՄԶԳ-ը 8 միլիոն ԱՄՆ դոլարի համաձայնագիր է ստորագրել իր գործընկերների՝  Ընտրական համակարգերի միջազգային դաշնության (ԱՅՖԵՍ), Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (ԷնԴիԱյ) և Միջազգային հանրապետական ինստիտուտի (ԱյԱրԱյ) հետ:  Այս գործընկերության շրջանակում «Աջակցություն ընտրական գործընթացներին և քաղաքական հաշվետվողականությանը» ծրագիրը կաջակցի ՀՀ կառավարությանը, քաղաքական կուսակցություններին և ՀՀ Ազգային ժողովին՝ օգնելով առավել արդյունավետ արձագանքել քաղաքացիների կարիքներին ու ակնկալիքներին:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 226


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v