Չի կարող լինել քաղաքական ընտրություն, երբ ընտրելու բան չկա » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Չի կարող լինել քաղաքական ընտրություն, երբ ընտրելու բան չկա

Ընտրությունների արագ, բլից կրգով անցկացումը, երբ քաղաքական դաշտը տապալված է, իրականում իշխանության գողություն է նշանակում: Նման տեսակետ ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ ընդգծելով, որ չի կարող լինել քաղաքական ընտրություն, երբ ընտրելու բան չկա:


Քաղաքագետի ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։


«Մարդկանց մեծ խումբը կարող է լինել կազմակերպված հասարակություն, կարող է նաև վերածվել ամբոխի: Միևնույն անհատը հասարակության մեջ իրեն դրսևորում է որպես գիտակից էակ, իսկ ամբոխի մեջ որպես էմոցիաներով առաջնորդվող արարած:


20-րդ դարի առաջին կեսին աշխարհի ամենաառաջավոր ազգերից մեկը գերմանացիներն էին: Գերմանական ֆունդամենտալ գիտությունը, փիլիսոփայությունը, աստվածաբանությունը, մշակույթն աննախադեպ առաջընթաց էր ապրում, սակայն գերմանացիներն իրենց ոչ ամենակրթված ցեղակցի հմայքի տակ հայտնվեցին:


Ապրիլյան իշխանափոխությունը ցույց տվեց, որ հայաստանցիները կարող են միավորվել և կազմակերպվել: Միջազգային մամուլը հիացած էր հայերից, իսկ շատ ազգեր հայերին նախանձում էին:


Դա մեծ հնարավորություններ էր բացում մեր առջև: Սակայն քաղաքական միտքը չկարողացավ այն իմաստավորել և հասարակությանը զարգացման նախագիծ առաջարկել:


Իշխանափոխությունը չվերածվեց արժեքների հեղափոխության: Կյանքը ցույց տվեց, որ մեր քաղաքական էլիտան արժանի չի իր ժողովրդին:


Կազմակերպված հեղափոխական ժողովուրդը վերածվեց ամբոխի: Ամբոխը սկսեց օրակարգ թելադրել, բնականաբար դիրիժորի օգնությամբ:


Չիմաստավորված շարժումը նորից կուսակցական ցածրակարգ ինտրիգների գերին դարձավ: Արագորեն կուսակցականացված շարժումն իր առջև դրեց միայն մեկ խնդիր` լուծել իշխանությանը տիրանալու չարաբաստիկ խնդիրը:


Ընտրությունների արագ, առանց դրա համար անհրաժեշտ օրենսդրական պայմանների և ռեֆորմների բլից կրգով անցկացումը, երբ քաղաքական դաշտը տապալված է, իրականում իշխանության գողություն է նշանակում: Դա դիակապտություն հիշեցնող երևույթ է: Չի կարող լինել քաղաքական ընտրություն, երբ ընտրելու բան չկա:


Դրա հետևանքները մեզ վրա թանկ են նստելու, իսկ պատասխանատվությունը կրելու են դրա հեղինակները: Սակայն արդյոք դրանից հետո ամբոխը հետևություններ կանի ու նորից հասարակության կվերածվի, թե ընդամենը նոր ֆյուրեր կորոնի, դեռ հարց է»:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 207


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v