ՀՀԿ-ն քաշում է բոլորին » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

ՀՀԿ-ն քաշում է բոլորին

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրության գործընթացն անցնում է ընդդիմության անբնական փնտրտուքի ներքո: Բանն այն է, որ քաղաքական պայքարը ինքնին իշխանության փնտրտուք ենթադրող գործընթաց է, այսինքն ընտրությունը իշխանություն ձեւավորելու հանրային միջոցառում է: Սակայն ներկայումս ստեղծված է մթնոլորտ, որտեղ կա տպավորություն, թե ձեւավորվում է նաեւ ընդդիմություն: Ավելին, կա համոզում՝ եւ իրավացիորեն, որ իշխանությունն արդեն ձեւավորված է եւ ընտրական գործընթացում դա ֆորմալություն է, եւ բուն խնդիրը ընդդիմության ձեւավորումն է:


Այն, որ ներկայիս ընտրության ինտրիգը իհարկե երկրորդ, երրորդ կամ չորրորդ ուժերի հարցն է, անկասկած է: Սակայն դա ըստ էության որեւէ կապ չունի ընդդիմության հետ: Հատկանշական է, որ գործընթացը ընդդիմության «ընտրության» տիրույթ է բերում նախկին իշխանությունը՝ ՀՀԿ-ն, հայտարարելով, որ միակ իրական ընդդիմությունն է, իսկ մյուսները արհեստական են կամ կեղծ, այսպես ասած ֆեյք ընդդիմություն:


Բանն այն է, որ ՀՀԿ-ն այդպիսով սադրում է մյուս ուժերին հանդես գալ հակադիր մոտեցումով, կամ այլ կերպ ասած հայտարարել՝ «ոչ, մենք ենք իրական, ՀՀԿ-ն է կեղծ կամ անիրական»: Դա բերելու է իհարկե նրան, որ այդ հակադիր մոտեցումն առաջ տանող ուժերը ինքնաբերաբար կորցնելու են ընտրազանգված, փոխարենն ընտրազանգված է շահելու ՀՀԿ-ն: Որովհետեւ, հասարակությունը արտահերթ ընտրությանը ձեւավորելով ամբողջական իշխանությունը, ըստ էության նաեւ արտահայտելու է ապագա քաղաքական համակարգի առնչությամբ իր տեսալականը:


Ըստ այդմ, խորհրդարանի արտահերթ ընտրությանը հանրությանը այդ իմաստով չի հետաքրքրելու իշխանություն-ընդդիմություն ավանդական դիլեմա: Դա հեղափոխական իրավիճակի դիլեմա չէ եւ չի կարող լինել: Հասարակությանը հետաքրքրելու է, թե իշխանությանը զուգահեռ՝ որպես արդեն կատարված հեղափոխության արդյունք եւ վերջնականապես ամրագրվող իրողություն, էլ ինչ քաղաքական-գաղափարական հեռանկարային առաջարկներ ու պատկերացումներ կան ներքաղաքական արեալում, որոնք կարող են  ապահովել դիտարկվել որպես նոր քաղաքական համակարգում հեռանկարայաին նախագծեր կամ խաղացողներ: Խաղի մեջ բերելով ընդդիմության, այն էլ իրական կամ կեղծ ընդդիմության «դիսկուրսը», ՀՀԿ-ն ըստ էության սահմանափակում է այդ հեռանկարը, փակում հանրության տեսադաշտը, շատ լավ գնահատելով, որ հեռանկարում չունի որեւէ շանս:


Այլ կերպ ասած, արտահերթ ընտրությունը հանրային գիտակցության մեջ տեղի է ունենում ըստ էության ֆունկցիոնալ ուշագրավ բաժանումով՝ Իմ քայլը դաշինքի իշխանության արձանագրում, եւ ապագայի դիտարկում ի դեմս մնացյալ ուժերի, որոնք խորքային իմաստով այսօր մասնակցում են իրականում հաջորդ ընտրությանը: Այդ պատճառով է ՀՀԿ-ն նրանց ամեն կերպ «քաշում» դեպի ներկայիս ընտրություն կամ գործնականում ճահիճ, որում գտնվում է ինքը:  Անցյալը ՀՀԿ պարտությունն էր, ներկան՝ Իմ քայլը դաշինքի հաղթանակը: Ու՞մն է ապագան՝ խոշոր հաշվով այդ հարցն է բաց թե արտահերթ ներկայիս ընտրությանը, թե ընդհանրապես ներքաղաքական առաջիկա գործընթացում»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 262


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v