Կառավարության նոր նախաձեռնությունն ուղղակիորեն հարվածելու է ամենաանապահով խավի գրպանին. Արփինե Հովհաննիսյան » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Կառավարության նոր նախաձեռնությունն ուղղակիորեն հարվածելու է ամենաանապահով խավի գրպանին. Արփինե Հովհաննիսյան

Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը պատրաստվում է ընդդիմանալ կառավարության կողմից խորհրդարան ներկայացվելիք և հարկային ոլորտին վերաբերվող նոր նախագծին։


«Այդ նախաձեռնությունը ուղղակիորեն հարվածելու է ամենաանապահով խավի գրպանին։ Այդ նախաձեռնությունը նշանակում է, որ օրինակ, գյուղացին, որը վաճառում է իր ապրանքը, պետք է այդ վաճառքից գոյացած եկամուտը հայտարարագրի։ Կամ, օրինակ, արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիները, որոնք իրենց ընտանիքը պահելու համար ուղարկում են որոշակի գումար, ընտանիքը՝ կինը, երեխան, պետք է հայտարարագրեն իրենց եկամուտը։ Հայտարարագրելուց հետո, ըստ նախագծի, մարդու եկամտի 23 տոկոսը պետք է ուղղվի պետական բյուջե։ Սա նշանակում է, որ եթե, օրինակ, 100 դոլար գումար են ձեզ ուղարկել, ապա այդ 100 դոլարի 23 տոկոսը պետք է գնա պետական բյուջե։ Ես համարում եմ, որ սա անթույլատրելի է։ Այն եղանակով, որով ներկայացվել է այդ նախագիծը, ուղղակի թույլ չի կարելի տալ, որ այս նախագիծը կյանքի կոչվի և իրականություն դառնա», — Facebook-յան իր էջում ուղիղ եթերում հայտարարել է Հովհաննիսյանը։


Նրա խոսքով՝ այս գործիքակազմով նախաձեռնությունը կյանքի կոչվել չի կարող։ Նա վստահեցրել է նաև, որ իր իրավասությունների շրջանակում անելու է ամեն ինչ, որ այդ նախաձեռնությունը կյանքի չկոչվի։

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 269


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v