Լուսաբանելը՝ ձեզնից, մանդատը՝ մեզնից. ինչու՞ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում այդքան շատ լրագրողներ կան » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Լուսաբանելը՝ ձեզնից, մանդատը՝ մեզնից. ինչու՞ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում այդքան շատ լրագրողներ կան

Նոյեմբերի 14-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) ներկայացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի թեկնածուների վերջնական ցուցակները: Գրեթե բոլոր ցուցակներում կային ուշագրավ անուններ: Հետաքրքիր էր հատկապես «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը, որում կային բազմաթիվ լրագրողների անուններ: ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ լրագրողների այդչափ ակտիվությունը տրամաբանական է. «Քաղաքական պրոցեսների լուսաբանմամբ երկար տարիներ զբաղված մարդիկ, ովքեր հասկանում են քաղաքականությունից,  ցանկանում են նաև մասնակցել այդ գործընթացներին»,-ասել էր նա:


Լրագրողների այդչափ ակտիվությունը չպրիպեց նաև հանրության աչքից: Սկսեցին տարբեր կարծիքներ շահարկվել, ըստ որոնց՝ «Իմ քայլը»-ի ցուցակում հայտնված լրագրողների մեծ մասը ամիսներ առաջ պայմանավորվել է Նիկոլ Փաշինյանի հետ լուսաբանել հեղափոխական ցույցերը, որոնց դրական ավարտի արդյունքում նրանք առաջխաղացում կունենան, արտահերթ խորհրդարանական ընտրություններում էլ՝ հնարավորություն՝ պատգամավորական մանդատ ստանալու: Ասել է, թե՝ լուսաբանելը՝ ձեզնից, պատգամավորական մանդատը՝ մեզնից:


Թե որքանո՞վ էր հավանական, որ Իմ քայլի ցուցակում հայտնված լրագրողները նախնական պայմանավորվածություն են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, Politik.am-ը քննարկել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ: Նրա խոսքով՝ երբ սկսվեցին հեղափոխական ցույցերը, ոչ ոք չգիտեր ելքը, հետևաբար լրագրողները չէին կարող նախապես իմանալ՝ ինչպես է պետք լուսաբանել.


«Պետք է հաշվի առնել նաև, որ լուսաբանման ձևն էլ որոշում է ոչ թե լրագրողը, այլ այն լրատվամիջոցը, որտեղ նա աշխատում է: Եթե անգամ ընդունենեք, որ դա ներսից կամ դրսից ֆինանսավորվող պրոցես էր, միևնույն է, ավարտը չէր կարող որևէ մեկի համար պարզ լինել»:


Թե ինչու՞ են, ամեն դեպքում, «Իմ քայլը» դաշինքի ցուցակում լրագրողներն այդքան շատ, Վիգեն Հակոբյանը պատասխանում է.


«Մի քանի պատճառ կարող է լինել: Առաջին հերթին, կարող եմ նշել հետևյալը՝ բոլոր ուժերը ցուցակների առաջին համարներում փորձում են ընդգրկել հանրության շրջանում հայտնի ու ճանաչված անձանց : ՔՊ-ում շատ են երիտասարդները, որոնց աշխատանքին հասարակությունը դեռևս լավ ծանոթ չէ, ինչը խնդիր է: Իսկ լրագրողները հայտնի են, ինչը կարող է շատ օգնել»:


Վիգեն Հակոբյանի խոսքով՝ ցուցակում հայտնված լրագրողները եղել են այն մարդիկ, ովքեր հեղափոխության և վերջին 6-7 ամսվա ընթացքում լոյալ են տրամադրված եղել ներկա իշխանությունների հանդեպ: Հնարավոր է՝ ցուցակաում ընդգրկվելու առաջարկները երկկողմանի են եղել. ոմանց «Իմ քայլ»-ն է առաջարկել ընդգրվել, որոշները՝ իրենք են առաջարկել.


«Ես կարծում եմ նաև, որ սխալ է ասելը, թե միայն այս տարի է նկատվում լրագրողների ակտիվություն քաղաքական գործընթացներում: Միշտ էլ խորհրդարանում ունեցել ենք լրագրող-պատգամավորներ, և ընդհանրապես՝ քաղաքական գործիչներ, չմոռանանք, որ նույն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, մասնագիտությամբ լրագրող է: Պարզապես նախորդ տարիներին հիմնականում ցուցակներում եղել են բիզնեսմեններ, օլիգարխներ, և այս անգամ լրագրողների ներկայությունը աչքի է ընկնում: Նրանք խորհրդարանին ինտելեկտուալ երանգ կտան»,-եզրափակեց Վիգեն Հակոբյանը:


 

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 262


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v