Գագիկ Ծառուկյանը հավատքի մարդ է. ԲՀԿ խմբակցությունը ինչպե՞ս կարող է դեմ լինել առաքելական եկեղեցու ամրությանն ու հզորացմանը միտված որևէ նախագծի » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:59 – Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 15:59 – Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել 
  • 13:01 – Երևանում ՌԴ քաղաքացին Բաղրամյան պողոտայում գործող բանկի պատուհանը կոտրել և մտել է ներս. նրան վնասազերծել են 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Գագիկ Ծառուկյանը հավատքի մարդ է. ԲՀԿ խմբակցությունը ինչպե՞ս կարող է դեմ լինել առաքելական եկեղեցու ամրությանն ու հզորացմանը միտված որևէ նախագծի

Politik.am-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից փորձել է տեղեկանալ՝ Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգությունը պետական միջոցներով պաշտպանելու նախագիծին ինչու՞ ձեռնպահ քվեարկեցին,  ո՞րն էր նման քվեարկության մոտիվացիան։


«Եթե դուք հիշում եք, ինչ-որ մի պահի այսօր ԱԺ նիստը ուղղակի վերածվեց քաոսի, երբ հասկանալի չէր, թե ինչ հարց է դրվում քվեարկության, քանզի Հանրապետական խմբակցության պատգամավորները հետեւողականորեն տապալում էին բոլոր նախագծերի քվեարկությունները։ Տեղի է ունեցել ընդամենը պարզ թյուրիմացություն, եւ այդ մասին բարձրաձայնեց նաեւ մեր գործընկեր Գեւորգ Պետրոսյանը, որովհետեւ մի պահ անգամ հասկանալի չէր, եթե նիստը նախագահողը ինչ հարց է դնում քվեարկության։ Մենք մեծագույն հարգանք ունենք Հայ Առաքելական եղեկեցու հանդեպ եւ դա որևէ մեկը կասկածի տակ առնել չի կարող: Գագիկ Ծառուկյանը, ով մեկ տասնյակ եկեղեցի է կառուցել մեր երկրում ու շարունակում է կառուցել, ով հավատքի մարդ է, ինչպե՞ս եք պատկերացնում, որ մեր խմբակցությունը, դեմ լիներ հայ առաքելական եկեղեցու ամրությանն ու հզորացմանը միտված որևէ նախագծի: Պարզապես այս դեպքում ներկայացված նախագիծը խիստ թերի էր, և այդ իսկ պատճառով մենք արդեն իսկ հանձնարարել ենք Ծառուկյան խմբակցության փորձագետներին պատրաստել օրենքի նախագիծ, որը հստակ կամրագրի ամբողջ Հայ առաքելական եկեղեցու համակարգային անվտանգության և լիակատար անձեռնմխելիության երաշխիքները: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս հարցը քննարկվի ամենասեղմ ժամկետներում, ընդհուպ առաջիկա արտահերթում»:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 283


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v