«Ինձ անձամբ Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանն էին խնդրել, որ ես գնամ ու հանրահավաքին ելույթ ունենամ». Զարուհի Փոստանջյան » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

«Ինձ անձամբ Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանն էին խնդրել, որ ես գնամ ու հանրահավաքին ելույթ ունենամ». Զարուհի Փոստանջյան

«Ինձ անձամբ Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանն էին խնդրել, որ ես գնամ ու հանրահավաքին ելույթ ունենամ». այս մասին երեկ՝ Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ հայտարարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հեղափոխական հարթակի՝ իրեն մերժելու պատճառով չէ իր այսօրվա նեղացած կեցվածքը։


«Այդ օրը Նիկոլ Փաշինյանը,չգիտեմ, ձերբակալված էր, թե արդեն հատուկ պայմանավորվածության ներքո տեղափոխել էին ինչ-որ մի վայր, որովհետև ակնհայտ էր իր կնոջ վարքագծից, որ ամեն ինչ երաշխավորված է, ինքն ամեն ինչի կազմակերպիչն էր ու շատ երջանիկ էր, որովհետև գիտեր, որ նա շուտով կմիանա իրեն»,-մասնավորապես նշեց Զ. Փոստանջյանը։


Նա հավելեց նաև, որ այդ ժամանակ, փաստորեն, իրենք ունեին իրենց ծրագիրը, և այն, ինչ հիմա է կատարվում, այդ բոլոր ձերբակալություն-բացթողումները սոսկ բեմականացում են։


«Դուք գիտեք, որ ես մշտապես իմ կարծիքը հայտնել եմ «Ելք» դաշինքի վերաբերյալ և ասել եմ, որ դա Բաղրամյան 26-ի պրոյեկտն է, և դա այդպես է, քանի որ 2015թ. սահմանադրական փոփոխությունները համարելով՝ կեղծ օրակարգ՝ Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, օգնեց այդ ավտորիտարիզմի հաստատմանը։ Հետագայում նրանք անցան Խորհրդարան ու չվիճարկեցին ընտրությունների արդյունքները ու համաձայնեցին այդ խաղի կանոններով աշխատել»,-իր պնդման հիմքերը ներկայացրեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը։


Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակավոր գործիք է սոսկ, և ամեն ինչ ընթանում է Սերժ Սարգսյանի սցենարով։


«Հունան Պողոսյանին ես չեմ նշանակել, Կամո Արեյանին ես չեմ նշանակել,Ֆելիքս Ցոլակյանին ես չեմ նշանակել, Արզուման Հարությունյանին, Վալերի Օսիպյանին ես չեմ նշանակել։ Նրանք բոլորը Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատն են։ Եղել է ավտորիտարիզմի թարմացում։ Բացի դրանից, հներից ազատվելու խնդիր կար, որը Սերժ Սարգսյանն անձամբ չէր կարող անել, և հիմա ամեն ինչ արվում է, որ Հանրապետական կուսակցությունն անցնի Խորդհրդարան»,-հավելեց Զ. Փոստանջյանը։


Երևանի ավագանու նախկին անդամը կարծում է, որ Սերժ Սարգսյանը խնդիր ուներ չեղարկելու հողերի հանձնումը, քանի որ այստեղ նույնպես կար աշխարհաքաղաքական օրակարգ, որը տարածվում էր նաև Հայաստանի վրա։


«Իրականում իշխանությունը հանձնելու 3 պատճառ կար։ Մեկը Կարեն Կարապետյանի չեզոքացումն էր, որպեսզի հնարավորություններ ստեղծի իշխանությունն իր ժառանգորդին ավելի դյուրին հանձնելու համար, երկրորդը իր պարտավորություններն էին, որը նա ստանձնել էր հողերը հանձնելու վերաբերյալ և այդ կերպ նաև խուսափեց դրանից, և երրորդը՝ արտաքին պարտքի և բյուջեի հավաքագրումների հետ կապված խայտառակ վիճակը։ Այս երեք հարցերը նա չէր կարողանում լուծել, և որոշեցին այսպիսի միջանկյալ լուծմամբ շրջանցել դրանք, բայց միևնույն է, այս խնդիրներն այսօր էլ օրակարգում առկա են»,-շեշտեց Զ. Փոստանջյանը։


Լրագրողի այն հարցին, թե եթե սա միջանկյալ լուծում է ապա ինչպե՞ս է Զ. Փոստանջյանը պատկերացնում, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքից այսքան բարձր հանրային ընկալման պարագայում հնարավոր է իշխանությունը հետ վերցնել, վերջինս պատասխանեց, որ այդ իշխանությունը տեր ունի. ինչպես տվել են, այնպես էլ կվերցնեն։


«Մեկ օրվա մեջ Կարեն Կարապետյանին մերժված սարքեցին։ Բոլորի նկատմամբ կան դոսյեներ, որոնք անհրաժեշտ դեպքում կօգտագործվեն։ Ես հենց այնպես չհիշատակեցի Արզուման Հարությունյանի անունը»,-եզրափակեց Զարուհի Փոստանջյանը։

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 286


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v