Կանխագուշակումների փոխարեն մենք նախընտրել ենք աշխատանքի ճանապարհը.Իվետա Տոնոյանը՝ առաջիկա ընտրությունների մասին » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Կանխագուշակումների փոխարեն մենք նախընտրել ենք աշխատանքի ճանապարհը.Իվետա Տոնոյանը՝ առաջիկա ընտրությունների մասին

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը նախապատրաստվում առաջիկա քարոզարշավին և բուն ընտրական գործընթացին։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, Ծառուկյան խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանից Irakanum.am-ը հետաքրքրվել է, թե  ինչ փուլում են նախապատրաստական աշխատանքները իրենց քաղաքական ուժի մոտ։

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը  ասալ է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է շատ ներկայանալի համապետական ցուցակով, որը տարբեր ոլորտներում հաջողություններ ունեցած տարբեր մասնակիցներից է բաղկացած, որոնք մտահոգ են երկրի ապագայով:

«Նրանք ունեն շատ հստակ տեսլական՝ ինչպես զարգացնել Հայաստանի Հանրապետությունը: Մենք ընտրություններին մասնակցում ենք շատ մրցունակ ծրագրով, հանրությանը ներկայացնելու ենք երկիրը զարգացնելու ԲՀԿ-ի, մասնավորապես, Գագիկ Ծառուկյանի տեսլականը: Պարոն Ծառուկյանն առիթ ունեցել է ասելու, որ քաղաքական փոփոխություններից հետո այժմ մեր երկրում հերթը տնտեսական հեղափոխությանն է և մեր ծրագիրը հանգամանորեն ներկայացնում է հենց այդ հեղափոխությունն իրականացնելու մեխանիզմները: Մենք ընտրությանը մասնակցում ենք այդ առաքելությամբ և հանրությունը հնարավորություն ունի ընտրություն կատարելու ներկայացված ծրագրերի միջև: Եվ ըստ այն քանակի, թե որքանով կվստահի հանրությունը մեզ, մեր ներկայացրած ծրագրին, այդքանով էլ մենք ներկայացված կլինենք խորհրդարանում: Տարբեր տեսակի քաղաքական գուշակությունները, նոստրադամուսությունները, կարծում եմ, քաղաքական կատեգորիաներ չեն: Ընտրությունը քաղաքական գործընթաց է, մենք կոնկրետ գնում ենք այդ ճանապարհով»,-շեշտել է նա:


Այն դիտարկմանը, թե այդքան մրցունակ ծրագիր ու շատ ներկայանալի ցուցակ ներկայացնելով, քննարկումներ չեն եղել, թե քանի տոկոս կհավաքի կուսակցությունը կամ ինչպես են գնահատում իրենց շանսերը, Տոնոյանը նշել է. «Կանխագուշակումներով զբաղվելու փոխարեն մեր կուսակցությունը նախընտրել է աշխատելը: Կոնկրետ այս դեպքում օրնիբուն մեր մասնագետները՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, մրցունակ ծրագիր կազմելու և հանրությանը ներկայացնելու աշխատանքներ են իրականացրել: Կանխագուշակումների, ենթադրությունների փոխարեն մենք նախընտրել ենք աշխատանքի ճանապարհը»։

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 247


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v