Ինչու՞ է քրեական գործը հարուցվել 2 օր անց » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Ինչու՞ է քրեական գործը հարուցվել 2 օր անց

Նոյեմբերի 11-ին 30-ամյա տղամարդը՝Իլլարիոն Ն.-ն վիճաբանության ժամանակ մահացու ծեծի է ենթարկել 20-ամյա կնոջը՝ Ք. Իսկանդարյանին, որը, նոյեմբերի 12-ին, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:


Politik.am-ը թեմայի շուրջ զրուցել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ:


Վերջինս կարծում է,  որ այս դեպքում մի մի տարօրինակ բան ենք տեսնում՝ երբ ամուսինը ներկայացել է Ոստիկանություն՝ ինքնախոստովանական ցուցմունք տալու, նրան բաց են թողել, և քրեական գործ հարուցվել է միայն այն ժամանակ, երբ կինը մահացել է: Այսինքն՝ եթե մենք չունենայինք մահվան դեպք, գուցե անգամ չիմանայինք այս դեպքի մասին:


«Ինչն է ստիպել ոստիկանին, որ չկատարի իր գործառույթները: Անգամ «Ընտանեկան բռնության կանխարգելման օրինագիծը» պարտավորեցնում է, որ Ոստիկանությունը արձագանքի նաև այն դեպքերին, երբ ֆիզիկական բռնություն չկա: Իսկ այս դեպքում՝ կա ֆիզիկական բռնություն, այն էլ՝ ծանր, բայց անձը ազատ է արձակվում, և քրեական գործն էլ հարուցվում է միայն երկու օր անց: Մենք այսպիսի համակարգային լուրջ խնդիրների հետ գործ ունենք, և խնդիրները մինչև վերջ գիտակցված չեն»:


Իրավապաշտպանն ասում է, որ ընտանեկան բռնությունների դեպքերի պատճառ է նաև այն, որ դրա մասին քիչ է խոսվում.


«Մենք դարձյալ ականատես ենք լինում կնասպանության դեպքի, որը գենդերային բռնության դրսևորումներից է: Սա եզակի երևույթ չէ մեր հասարակության մեջ, երբ կանայք բռնության են ենթարկվում ոչ միայն տանը, այլև հանրային վայրերում, աշխատավայրերում: Այդ բռնությունները տարատեսակ են լինում՝ ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական, սեռական: Դրա մասին շատ քիչ է խոսվում: Հասարակությունը շոկի է ենթարկվում և ազդված վեր է ցատկում միայն այն ժամանակ, երբ ունենում ենք կնասպանության դեպք, կամ ընտանեկան բռնության դեպք, որն ավարտվում է մահվան ելքով»:


Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ հասարակության հիշողությունը կարճ է, երկու օր է տևում: Երբ ինչ-որ սահմռկեցուցիչ բան է լսում, սկսում է զարմանալ, զարհուրել, քննարկել, բայց ոչ մի բան չի անում, որովհետև պետությունը ևս չի նպաստում, որ հասարակությունը այդ հարցերի հանդեպ զգայուն դառնա:


 

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 270


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v