Ենթադրենք՝ երկու տղամարդ, կամ երկու կին գնում են ԶԱԳՍ և ասում են՝ ուզում ենք ամուսնանալ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Ենթադրենք՝ երկու տղամարդ, կամ երկու կին գնում են ԶԱԳՍ և ասում են՝ ուզում ենք ամուսնանալ

ՀՀ կառավարության նոյեմբերի 15-ի նիստում քննարկվեց ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից առաջարկված «Ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագիծը։


Զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արսեն Մանուկյանն ասաց, որ առաջարկվում է Ընտանեկան օրենսգրքում ամուսնությունների կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքների մեջ ավելացնել նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքման արգելքը: Նախագծի ընդունումը կբացառի նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքումը:


Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ ամուսնությունը հնարավոր է կնոջ և տղամարդու միջև.


«1. Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով»:


Բացի այդ, ամուսնության կնքման համար անհրաժեշտ պայմաններն ամրագրված են նաև Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածով, ըստ որի՝


«1. Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը ….»:


«Հաշվի անելով, որ Սահմանադրության 35-րդ հոդվածով և Ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածով ներկայացված խնդիրներն արդեն իսկ կարգավորված են, կառավարության առաջարկն է, որպեսզի Ընտանեկան օրենսգրքի 11-րդ հոդվածը թողնել անփոփոխ»,-ասաց Մանուկյանը։


«Ենթադրենք՝ երկու տղամարդ, կամ  երկու կին գնում են մեր ԶԱԳՍ և ասում են՝ ուզում ենք ամուսնանալ, կա՛ արդյոք օրենսդրական որևէ հնարավորություն, որ նրանց ամուսնությունը կգրանցվի»,- հետաքրքրվեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։


Արսեն Մանուկյանն էլ ասաց, որ Ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածով հարցը կարգավորված է։

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 270


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v