Նաիրա Զոհրաբյանը՝ Գ. Ծառուկյանի կողմից ԱՁ-ների միջոցով ընտրակաշառք բաժանելու տեղեկատվության մասին » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Նաիրա Զոհրաբյանը՝ Գ. Ծառուկյանի կողմից ԱՁ-ների միջոցով ընտրակաշառք բաժանելու տեղեկատվության մասին

ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու համար ԱՁ բացելու մասին տեղեկատվությունը կատարյալ աբսուրդ է, նման բան չկա և պարզապես չի կարող լինել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Ժամանակ» օրաթերթի հրապարակմանը, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների համար տասնյակ և նույնիսկ հարյուրավոր ԱՁ-ներ է գրանցում, նախընտրական շրջանում այդ ՍՊԸ-ները աշխատանքի կընդունեն կուսակցության համակիրներին, որոնք ԲՀԿ-ի օգտին քվեարկելու դիմաց աշխատավարձ կստանան:


«Արդեն տպավորություն է, որ մամուլն անընդհատ ինչ-որ ապատեղեկատվություն է հրապարակում, և մենք, մեր գործերը թողած, մեր օրակարգը թողած, պիտի անընդհատ զբաղված լինենք այս կամ այն լրատվամիջոցի ապատեղեկատվությունը հերքելով: Ո´չ, չկա նման բան և չի կարող լինել: Որևէ կերպ ԲՀԿ-ն չի շահագրգռելու ընտրողին: Մենք օրակարգ ունենք, ներկայացնելու ենք մեր նախաընտրական ծրագիրը: Մենք ասելու ենք, գալիս ենք այս քաղաքական,տնտեսական ծրագրերով, որոշողը դուք եք լինելու, որքան վստահության քվե կտաք մեզ, այդքանի համար էլ շնորհակալ կլինեք և կաշխատենք մեր վստահության քվեի սահմաններում: Չի կարելի ինչ-որ բան հորինել, այն ներկայացնել որպես 100 տոկոսանոց ճշմարտություն և «Կիկոսի մահի» ժանրով փորձել դրա  հետևանքների վերաբերյալ վերլուծություններ անել և պարզաբանումներ պահանջել»,-շեշտեց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ իրեն բավականին զվարճացրել է այդ տեղեկատվությունը:


Անդրադառնալով հարցին, թե կարող է վստահեցնել, որ առհասարակ ԱՁ-ներ այս ժամանակահատվածում չեն բացում, պատգամավորը, որն արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրվում է Սյունիքի մարզից, ասաց.


«Ես առհասարակ բիզնեսից այնքան հեռու եմ, որքան ինչ-որ մեկը Մարսից, բայց, վստահ եմ, որ որևէ անօրինական նպատակով, որը ենթադրյալ գործողություն է, որ կարող է կապ ունենալ ընտրությունների հետ, չկա և չի կարող լինել»,-ասաց նա:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 193


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v