Նոր Նորքում ապամոնտաժված շինության սեփականատերը դիմել է դատարան՝ Մարությանի որոշումը անվավեր ճանաչելու պահանջով » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Նոր Նորքում ապամոնտաժված շինության սեփականատերը դիմել է դատարան՝ Մարությանի որոշումը անվավեր ճանաչելու պահանջով

Երևանի քաղաքապետի որոշմամբ այսօր Նոր Նորքի Գյուրջյան 1/3 հասցեում ապամոնտաժված 1100քմ տարածքի կառուցապատող Դավիթ Ահարոնյանը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան «Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի հ.1/3 հասցեի հողամասում ինքնակամ կառուցված կառույցը քանդելու մասին»  29.10.2018 թ. որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:Հայցադիմումն ընդունել է վարույթ: Դավիթ Ահարոնյանը դատարան ներկայացրած հայցադիմումով խնդրել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 29.10.2018 թվականի թիվ 3345-Ա որոշումը:

Դատավոր Մ. Մելքումյանը որոշում է կայացրել գործը դատաքննության նշանակելու մասին:


Դատարանի որոշմամբ Դավիթ Ահարոնյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ և գործի դատաքննությունը նշանակել 2019 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 15:30-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում:


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանն ապամոնտաժված շինության վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել: Քաղաքապետի խոսնակը «Ֆեյսբուքի» իր էջում մասնավորապես գրել է. «Նոր Նորքի Գյուրջյան 1/3 հասցեում կառուցվող ապօրինի շինության (ընդհանուր շուրջ 1100քմ) միայն մի մասն է այսօր քանդվել: Շինարարությունն իրականացվում է մի տարածքի վրա, որի մի մասը գտնվում է մասնավոր սեփականություն, մյուս մասը՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում:


 Քանդվել է երկրորդ հատվածը:


Ըստ էության, քաղաքապետարանն ազատել է համայնքին պատկանող հողատարածքը: Ընդհանուր շինության ապամոնտաժումը հետաձգվում է, որովհետև կառույցի սեփականատերը դատարանում վիճարկել է քանդման մասին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ հոկտեմբերի 29-ին կայացրած որոշումը, իսկ դատարանը բավական օպերատիվ կերպով գործը վարույթ է ընդունել: Դատական գործընթացի առկայությունը ստիպում է քաղաքապետարանին սպասել վճռին: Այնուհանդերձ, կառույցը առերևույթ ապօրինի է՝ շինթույլտվություն չկա, իսկ շինարարությունը կատարվում է քաղաքաշինական մի շարք նորմերի խախտմամբ»:


Հակոբ Կարապետյանը նաև հայտնել է, որ Նոր Նորքի այս կառույցը, թերևս, առանձնանում է նրանով, որ կառուցապատողն ակնհայտ անհարգալից վարք է դրսևորում օրինականության նկատմամբ և, չանսալով քաղաքապետի պարբերական զգուշացումներին ու հորդորներին, չսպասելով անգամ իր հայցով քննվող դատական գործի հանգուցալուծմանը, գրեթե ամենօրյա ռեժիմով շարունակում է ապօրինի շինարարությունը:


 

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 267


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v