Ցորենն ու որոմն են խառնվել » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 14:42 – Իրանը պետք է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերի անհրաժեշտության դեպքում. իրանցի փորձագետ 
  • 11:14 – Մոսկվայում հայ կինը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց՝ եռագույնը ծաղրելու համար 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Ցորենն ու որոմն են խառնվել

Տարօրինակ իրադարձությունների ականատեսն ենք դառնում քաղաքական հախուռն զարգացումների ու կուսակցական ահագնացող գոյակռիվների պատճառով: Պատգավորներին պայմանավորվածություններ թելադրելու և հստակ ուղղորդմամբ քվեարկել հարկադրելու միջոցով երկու անգամ չընտրված վարչապետի թեկնածուն շարունակում է լիիրավ պաշտոնավարել վարչապետի ժպ-ի կարգավիճակով: Եվ ոչ ոք չի ցանկանում ստուգել հրաժարական տալուց և երկու անգամ չընտրվելուց հետո երկրի կառավարության ղեկը նույն ձեռքերում թողնելու, նաև՝ հարկադրաբար քվեարկել պահանջելու սահմանադրականությունը:


Թեև բացահայտ է, որ օբյեկտիվորեն դրա անհրաժեշտությունը կա, սակայն հիմա դա անել սուբյեկտիվորեն ոչ մեկին պետք չէ՝ «շառից, փորձանքից հեռու» մտածողության տիրույթում: Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններից, պատգամավորական մանդատներն ու պետական պաշտոնները բաժանելուց հետո իրենց խաբված զգացողները կսկսեն շահարկել տեղի ունեցածի լեգիտիմությունը, իրենց շահած համարողներն էլ կսկսեն արդարացնել ու հիմնավորել նոր ստացած ձեռքբերումը ապահովող ամեն ինչ:


Իհարկե, շատ լավ է, որ վարչապետի ժպ-ն խորհուրդ է տվել հետ քայլել դեպի Գյումրի բոլոր նրանց, ովքեր իր հետ Գյումրիից Երևան քայլելու դիմաց այսօր իրենից պաշտոն կամ ընտրացուցակում անցողիկ տեղ են պահանջում: Նույնքան էլ վատ է, որ սեփական աներձագին ընտրացուցակի անցողիկ հատվածում չտեղավորելու մտայնությունը արդեն իսկ մատուցվում է՝ որպես վարչապետական բարձրագույն անաչառության բացառիկ դրսևորում: Մինչդեռ, ոչ մի ծպտուն չի լսվում այն մասին, որ աներձագին ռեյտինգայինով պատգամավոր դարձնելու երաշխավորագիրը արդեն ստորագրել է նրա առաջադրման ընտրատարածքի ավանդական տեր-տիրականը համարվող օլիգարխը, ում վարչապետի ժպ-ն սեփականատիրոջ պաշտոնական կարգավիճակ դեռ չի շնորհել: ​


Անշուշտ լավ է, որ աննախադեպ ավելացել է մեր երկրի քաղաքացիների հետաքրքրությունը քաղաքական պրոցեսների նկատմամբ, սակայն ցավալիորեն վատ է, որ նույն այդ քաղաքական անցքերի արդյունքում մշտականորեն ու անշրջելիորեն ձևավորվող ապագան տեսնելու ցանկությունը չկա: Շատ լավ է, որ նոր իշխանությունների հետ մեր երկրի բնակիչները որոշակի հույսեր են կապում ու կոնկրետ ակնկալիքներ ունեն, սակայն կործանարար վատ է, երբ համապատասխան պահանջկոտություն չկա, և տրապետող է անսահման համբերանքը, անհիմն ներողամտությունը ու այլընտրանք չհանդուրժող միակարծությունը: Հատկապես վտանգավոր է «վատ լինի՝ Ռուսաստան կգնամ» կամ «ով ուզում է լինի՝ ինձ չի խանգարի ԱՄՆ-ից ուղարկվող փողերով առոք-փառոք ապրեմ» անտարբերությունը:


Ուրախացնում է, որ նոր իշխանությունը ընտրական բարեփոխումների ու քաղաքական դաշտ ստեղծելու մասին է մտածում, բայց տխուր է, որ չի կարողանում դա անել: Ինքնին մտահոգիչ է, որ իշխող է այսօր մի քաղաքական ուժ, որ չունի կուսակացական կառուցվածք ու բովանդակություն, գաղափարաբանություն ու քաղաքական իմաստ: Բազմապատիկ մտահոգիչ է, որ ոչ մի կողմնորոշիչ չունեցող այս իշխող ուժը, համապետական ընտրությունների հապշտապությամբ ու արտահերթությամբ պայմավորված, այսօր արագ վերածվում է զանգվածային կուսակցության: Այս կուսակցությանը արագ անդամագրվող զանգվածի մղումները հասկանալի, բայց անընդունելի, մերժելի են:


Շատ լավ է, որ ՔՊ-ի ղեկավարները գիտակցում են բոլոր տեսակի «ֆիլտրերը» գործադրելու անհրաժեշտությունը, նույնիսկ՝ ուզում եմ հավատալ, որ դրանք կգործեն: Միաժամանակ, ներքին համոզմունք կա, որ հիմա ֆինանսական հնարավորություններ ու քաղաքական հավակնություններ ունեցող յուրաքանչյուրը նախընտրելի է լինելու բոլոր մյուսներից: Չէ՞ որ՝ ընտրությունների արդյունքը ամնիջականորեն առնչվում է ֆինանսական հնարավորություններին, եթե անգամ ընտրակաշառքներ, իրոք, չեն լինելու: Իսկ որոմ ցանելուց հետո դժվար թե հնարավոր լինի ցորեն հնձել:


Աննկարագրելիորեն հուսադրող է, երբ բացարձակ պառլամենտական մեծամասնություն ունենալու համոզմունքի հետ միասին իշխող ուժը գիտակցում է նաև ուժեղ ընդդիմություն ունենալու անհրաժեշտությունը: Անսահմանորեն հուսահատեցնող է, մինչդեռ, որ իշխող ուժի ներկայացուցիչներն արդեն այսօր իրենք են «ընտրում» կամ «նշանակում» իրենց վաղվա ընդդիմադիրներին: Միթե՞ թավշյա հեղաշրջում իրագործածները դեռ չեն գիտակցել հեղինակներին անհնգստածրած պատճառներ, և միայն հետապնդած նպատակները գիտեն: Արհեստական ընդդիմության պայմաններում իշխանությունն, իհարկե, կունենա ամեն ինչ՝ բացի քաղաքական իմաստից: Տիեզերագնացներն են անկշռելիության պայմաններում երկար մնալուց հետո նման անիմաստ վիճակում հայտնվում, երբ վերադառնում են Երկիր ու չեն կարողանում հողին կանգնել. չեն կարողանում քայլել:


Գոռ Հարությունյան

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 225


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v