Արմեն Սարգսյանի ընկերը «նեղն» է գցել Փաշինյանին » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Արմեն Սարգսյանի ընկերը «նեղն» է գցել Փաշինյանին

Աստանայում կայացած Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստը բավական լարված անցավ: Հայաստանի նոր իշխանությունների համար այս նիստը իրական փորձաքար էր: Նիստի ընթացքում քննարկվում էր ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը: ՀԱՊԿ անդամ մյուս երկրները կարծես այդքան էլ չեն ցանկանում, որ Հայաստանը նորից ներկայացուցիչ ներկայացնի:


ՀԱՊԿ  գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանին տալուն ամենասուրը դեմ է արտահայտվում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարը, ամենայն հավանականությամբ, կլինի Բելառուսի ներկայացուցիչը: Այս մասին հայտարարել էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Աստանայում ՀԱՊԿ Հավաքական խորհրդի ընդլայնված կազմով նիստից հետո:


Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը միշտ էլ Հայաստանի շահերին դեմ քայլեր է իրականացրել: Նա դա անում է հանուն իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկար տարիների ընկերության: Հանուն այդ ընկերության Նազարբաևը պատարստ է անգամ հրապարակային նվստացնել իր  դաշնակից պետության ղեկավարին: Այս առումով հատկապես հիշարժան է ՀԱՊԿ նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Ալիևի նամակի ընթերցումը, որը շոկի մեջ էր գցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:


Ինչպես արդեն նկատեցինք՝ Նազարբաևը մեծ նշանակություն է տալիս իր անձնական ընկերական հարաբերություններին: Եվ եթե հաշվի առնենք այս փաստը, ապա պետք է արձանագրենք, որ Նազարբաևի որոշումների վրա կարող է ազդել ոչ միայն Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այլ նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:


Հայաստանի նախագահը ևս մոտ ընկերական հարաբերություններ ունի Ղազախստանի նախագահ Նազարբաևի հետ: Այս մասին մանրամասն դեռ ապրիլի 6-ին գրել էր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կնոջ ղեկավարության տակ գործող «Հայկական Ժամանակ» օրաթերթը (հղումը՝ այստեղ):


Ըստ հրապարակման՝ Արմեն Սարգսյանին Ղազախստանի հետ կապում են մեծ գործեր: Հայտնի փաստ է, որ Արմեն Սարգսյանը շատ մտերիմ է Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի եւ հատկապես նրա դստեր՝ Դարիգա Նազարբաևի հետ:


Ըստ տեղական եւ արտասահմանյան մամուլի բազմաթիվ հրապարակումների՝ Արմեն Սարգսյանի բիզնես հետաքրքրությունները Ղազախստանում շատ մեծ են ու նշանակալից: Արմեն Սարգսյանի անունը, մեղմ ասած, կապվում է այդ երկրում նավթամթերքների, գազի, նույնիսկ մսի արտադրությամբ զբաղվող ընկերությունների հետ:


 Փաստորեն, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ևս կարող է որոշակի կերպով ազդել իր և Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընդհանուր ընկեր Նազարբայևի որոշումների վրա: Եթե Ալիևը կարողնաում է համոզել Նազարբաևին ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ Հայաստանի ղեկավարին ստորացնող իր նամակը ընթերցել, ապա Արմեն Սարգսյանը ՀԱՊԿ-ում Հայաստանի նոր իշխանությունների անհեռատես քաղաքականության պատճառով առաջացած խնդիրը կարող է մեղմել՝ գոնե Ղազախստանի նախագահ Նազարբաևի մասով:


Հ.Գ. Հետաքրքիր է՝ ՀԱՊԿ վերջին նիստից հետո Նազարբաևի ագրեսիվ պահվածքը, որը Հայաստանի ղեկավար Փաշինյանին անհարմար դրության մեջ դրեց, նախագահ Արմեն Սարգսյանի կապերի օգտագործմա՞ն, թե՞ չօգտագործման արդյունք էր:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 223


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v