ՀԱՕԿ-ը պարզելու է ,թե ովքեր են ուղղորդված հրապարակման պատվիրատուները և հանրության առջև պատռելու է նրանց դիմակները » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:59 – Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 15:59 – Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել 
  • 13:01 – Երևանում ՌԴ քաղաքացին Բաղրամյան պողոտայում գործող բանկի պատուհանը կոտրել և մտել է ներս. նրան վնասազերծել են 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

ՀԱՕԿ-ը պարզելու է ,թե ովքեր են ուղղորդված հրապարակման պատվիրատուները և հանրության առջև պատռելու է նրանց դիմակները

Այսօր news.am կայքում ակնհայտորեն ուղղորդված և իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկատվություն է տարածվել այն մասին, թե իբր հայ մարզիկներն իրենց վնասվածքները բուժում են սեփական միջոցներով: Նման ստահոդ տեղեկատվության նպատակը մեկն է՝ փորձել արատավորել այն մարդու և կառույցի բարի համբավն ու հեղինակությունը, որը շուրջ երկու տասնամյակ անձնական միջոցների հաշվին միլիոնավոր դոլարներ է ներդրել Հայաստանում ոչնչացման եզրին գտնվող սպորտի ոլորտի վերակենդանացման և զարգացման համար: Գագիկ Ծառուկյանն այս տարիների ընթացքում կառուցել ու վերականգնել է մի քանի տասնյակ մարզադպրոցներ, կառուցել է աշխարհում նմանը չունեցող օլիմպիական ավանը, հաղթանակով Հայաստան վերադարձած մարզիկների, մարզիչների համար սեփական միջոցներից սահմանել է ամսական հազարավոր դոլարների աշխատավարձեր: ՀԱՕԿ-ը օրենքով սահմանված կարգով պարզելու է,թե ովքեր են կանգնած այս ակնհայտորեն ուղղորդված հրապարակման պատվիրատուները և հանրության առջև պատռելու է նրանց դիմակները: Պարզից էլ պարզ է, որ դրանք այնպիսի մարդիկ են, ովքեր իրենցից ոչինչ չեն ներկայացնում, պարզապես պատեհ պահն օգտագործելով հասցրել են թալանել երկիրը, սեփական գրպանները հաստացնելու հաշվին՝ երկիրը հասցրել են թշվառության ու ծայրաստիճան աղքատության, սեփական բիզնես շահերից բացի՝ ոչ մի անգամ չեն մտածել սեփական ազգի ու ժողովրդի բարեկեցության մասին: Իսկ հիմա էլ այն մարդու մասին, ով իր ամենօրյա աշխատանքով ու սեփական միջոցների հաշվին ամեն ինչ անում է բացարձակապես բոլոր ոլորտների զարգացման տնտեսության վերականգնման, տասնյակ հազարավոր աշխատատեղերի ստեղծման, մարդկանց համար բարեկեցիկ կյանք ապահովելու համար՝ փորձում են ցեխ շպրտել և իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածել: Նույն Արթուր Ալեքսանյանը Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներից յուրաքանչյուր ամիս 6000 դոլար աշխատավարձ է ստանում, իսկ ՀԱՕԿ-ը մշտապես հոգացել, որպեսզի բացարձակապես բոլոր մարզիկների հետ կապված ցանկացած հարց անմիջապես լուծում ստանա: Արթուր Ալեքսանյանը վերջին մրցումներից նույնիսկ Հայաստան չի վերադարձել և միանգամից մեկնել է ԱՄՆ: Պատշաճ կերպով ՀԱՕԿ-ին խնդրի մասին տեղեկացնելու դեպքում՝ մեկ վայրկյան անգամ չկասկածեք, որ Գագիկ Ծառուկյանը լուծում էր տալու այս խնդրին ևս: Պարզապես, որոշ մանրախնդիր մարդիկ այս չեղած առիթը փորձում են օգտագործել իրենց չարությունն ու նախանձը դուրս թափելու համար: Սակայն Գագիկ Ծառուկյանի անունը արատավորելու ցանկացած նմանատիպ էժանագին փորձ դատապարտված է լինելու անհաջողության, քանզի մենք ոչ միայն պարզելու ենք այս հրապարակման պատվիրատուներին, այլևս խիստ հետևողականորեն հանրությանն ենք ներկայացնելու նրանց բարոյազուրկ կերպարներն ու երկիրը թալանելու վերաբերյալ բոլոր փաստերն ու ապացույցները:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 225


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v