«Մենք» դաշինքը հավակնում է լինել այսօրվա իշխանության գլխավոր ընդդիմախոսը » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

«Մենք» դաշինքը հավակնում է լինել այսօրվա իշխանության գլխավոր ընդդիմախոսը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը այսօր «Հանրապետություն» կուսակցության հետ հուշագրի ստորագրումից հետո հայտարարեց, որ «Հանրապետություն» կուսակցության հետ ստեղծված «Մենք» դաշինքը զուտ տեխնիկական չէ՝ ԱԺ ընտրություններին մասնակցելու համար, այլ իրենք համախմբել են՝ ունենալով ընդհանուր գաղափարներ:


«Այո՛, ապրիլյան թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է  բացառիկ իրավիճակ, որովհետև 1991թ-ից հետո ՀՀ-ում առաջին անգամ մեր քաղաքացիները հնարավորություն ունեն ընտրելու և՛ իշխանություն, և՛ ընդդիմություն, իրացնելու այն ընտրական իրավունքը, որից կախված է երկրի ճակատագիրը»,-ասաց նա:


Ըստ նրա՝ տարիներ ի վեր ՀՀ քաղաքացու քվեն էական ազդեցություն չի ունեցել, և Հայաստանում ընտրությունները վերածվել են իմիտացիայի: Նրա խոսքով՝ ընդդիմություններն ապահովել են այս կամ այն ընտանիքի բարեկեցությունը, եղել են քաղաքական ուժեր, որոնք մերթընդմերթ փայաբաժին են ունեցել իշխանությունից։ «Ես դա չէի համարի հանրապետական համակարգ, դա մի քանի մարդու համակարգ էր, որոնք իրացրել են նեղ անձնական շահեր»,-ասաց նա:


Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ ՀՀ-ն այնպիսի տարածաշրջանում է, որտեղ մարտահրավերներ շատ են: «Այս պայմաններում այդ մարտահրավերներ անգամ պետք է օգտագործենք ի շահ Հայաստանի»,-ասաց նա:


«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահը պարզաբանեց, թե ինչու են որոշել միավորվել: «Մի կարևոր փաստ կնշեմ. նախ՝ միասին ավելին կարող ենք անել: Բացի այն, որ Արամ Սարգսյանը թիմակիցների հետ երբևիցե չի դավաճանել իր սկզբունքը, նույնը «Ազատ դեմոկրատների» դեպքում է, ես  20 տարվա ընդդիմադիր դաշտում փորձ ունեցող մարդ եմ»,-ասաց նա՝ հավելելով, որ ունեն նաև փայլուն երիտասարդներ:


 «Չունենք մարդ, ով միշտ իր սկզբունքների հետևից չի գնացել և չի առաջնորդվել հանուն ՀՀ քաղաքացու և Հայաստանի Հանրապետության»,-ասաց նա:


Խաչատուր Քոքոբելյանը կարծիք հայտնեց, որ այս ընտրություններին, կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն քվե գնել, բայց այս հարցում, ըստ նրա, կառավարության, ի դեմս վարչապետի դիրքորոշումը հստակ է՝ կանխել կաշառքի միջոցով ընտրությունները:


«Փոփոխությունների գլխավոր խնդիրը լուծված է, Հայաստանում կոռուպցիային ոչ է ասված, բայց ինչպե՞ս կարելի է այդ կոռուպցիան վերացնել. այսօր էֆեկտիվ կառավարման անհարժեշտություն կա: Մենք բերում ենք այդ համակարգային փոփոխությունները, որպեսզի Հայաստանը դառնա ինքնավստահ երկիր»,-ասաց նա:


Կուսակցության նախագահը նաև կարևորեց տնտեսության զարգացումը՝ նշելով, որ դա ցանկացած պետության ողնաշարն է: «Մենք Հայաստանի Հանրապետությունը դարձնելու է այնպիսի երկիր, որտեղ ապրելը հարմարավետ կլինի, մարդիկ երջանիկ կլինեն, այլ ոչ թե Հայաստանը կլինի էժան բիզնես հիմնադրելու երկիր»,-ասաց նա:


Խաչատուր Քոքոբելյանը նաև նկատեց, որ տարբեր ուժերի կողմից շատ է խոսվում երկրորդ ուժ, երրոդ ուժ լինելու մասին: «Ես կես կատակ, կես լուրջ,  ասում եմ՝ արագ-արագ ասեք, որ չմոռանաք: Մենք հավակնում ենք լինելու այն գլխավոր ընդդիմախոսն այսօրվա իշխանության, որի աջակիցն ենք եղել ի սկզբանե, որովհետև գտել ենք և հիմա էլ գտնում ենք, որ փոփոխությունները պետք է անշրջելի լինեն, բայց լինեն համակարգային: Եվ մենք լինելու ենք արևմտյան արժեհամակարգի վրա խարսխված, նկատի ունեմ ժողովրդավարական, գաղափարական և բովանդակային այն ընդդիմությունը, որը ներկայացնելու է այնպիսի թիմ, որն առաջիկայում կտեսնեք: Այդ թիմն ունակ է լինելու լուծելու ցանկացած խնդիր: Հայաստանի համար այլևս հետադարձ չի լինելու, մենք ապահովելու ենք, որ հետադարձ չլինի: Վստահաբար գնում ենք դեպի հաղթանակ»,-ասաց նա:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 236


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v