Սիլվա Համբարձումյանը ստու՞մ է, թե՞ անօրինական գործարք է իրականացրել » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Սիլվա Համբարձումյանը ստու՞մ է, թե՞ անօրինական գործարք է իրականացրել

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մամուլում հաճախ է հիշատակվում գործարար Սիլվա Համբարձումյանի անունը։ Սիլվա Համբարձումյանը արդեն հասցրել է բազմաթիվ անձանց անուններ տալ, որոնց, իր խոսքով, մի քանի տասնյակ միլիոն դոլարների հասնող կաշառք է տվել։


Իր վերջին ասուլիսներից մեկի ժամանակ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեղադրեց կաշառք վերցնելու համար: Ընդ որում, այդ ամենը, ըստ նրա պնդման, եղել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք:


«Գործարքը ձևակերպել եմ արաբների հետ, որ ինձ չխանգարեն: Ես վճարել եմ և՛ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, և՛ վարչապետ Սերժ Սարգսյանին, և՛ Արմեն Գևորգյանին», – ասաց Համբարձումյանը։


Ըստ նրա հայտարարության` խոսքը հանքարդյունաբերական ընկերության 100% բաժնետոմսերը արաբական շեյխերից մեկին վաճառելու մասին է։ Գործարքի գումարը 40 մլն դոլար է կազմել։


Իրականությունը պարզելու համար Politik.am-ը գրավոր հարցում ուղարկեց ՊԵԿ՝ պարզելու համար՝ իրականում եղե՞լ է նման գործարք, և եթե եղել է, ապա որքա՞ն հարկ է վճարվել այդ գործարքից։ ՊԵԿ-ից մեր հարցման պատասխանում նշված է․«Ի պատասխան Ձեր հարցման` տեղեկացնում ենք, որ, համաձայն ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի տվյալների, ՀՀ քաղաքացի Սիլվա Համբարձումյանը 2004թ. մարտի 4-ից հանդիսացել է «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության հիմնադիրներից, իսկ 2008թ. մարտի 26-ին դադարեցրել է մասնակցությունը, արդյունքում՝ ընկերության բաժնեմասերի 100 % սեփականատեր է դարձել «ՌԱԿ միներալզ ընդ Մեթալզ ինվեսթմենթս ՖԶ» ՍՊԸ-ն՝ գրանցված Միացյալ Արաբական Էմիրություններում:


ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում՝ Սիլվա Համբարձումյանի կողմից բաժնեմասի օտարման պայմանագրի կամ դրա արժեքի վերաբերյալ տեղեկություններ արտացոլված չեն»,-ասվում է պատասխանում:


Ըստ այս պատասխանի՝ ստացվում է, որ այո իրականում Սիլվա Համբարձումյանը համահիմնադիր է եղել «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության և 2008 թվականին դադարեցրել է իր մասնակցությունը, որից հետո արաբական «ՌԱԿ միներալզ ընդ Մեթալզ ինվեսթմենթս ՖԶ» ՍՊԸ-ն դարձել է 100 տոկոս բաժնետեր։ Բայց նաև պատասխանում նշվում է, որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում Սիլվա Համբարձումյանի կողմից բաժնեմասի օտարման պայմանագիր առկա չէ, այսինքն՝ իրականում վաճառք տեղի չի ունեցել, կամ եղել է վաճառք, բայց այն իրականացվել է ոչ օրինական ճանապարհով և չի արտացոլվել պետական պատկան մարմիններում։

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 202


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v