Արա Բաբլոյանն առաջարկում է մտցնել պարտադիր բժշկական ապահովագրություն » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Արա Բաբլոյանն առաջարկում է մտցնել պարտադիր բժշկական ապահովագրություն

Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջարկում է կառավարության հայտարարած եկամտահարկի դրույքաչափերի 5%-ով իջեցման մի մասն ուղղել պարտադիր առողջապահական ապահովագրության ստեղծմանը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ՝ դիմելով ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:


«Չե՞ք կարծում, որ հարկի իջեցման պարագայում երկու տոկոսը կարելի է ուղղորդել առողջության ապահովության ստեղծմանը: Այսինքն, ում, որ ուզում ենք աշխատավարձ բարձրացնել հինգ տոկոսով, դրանից երկու տոկոսն ուղղորդենք բազային առումով նրանց առողջության պահպանմանը:


Մենք այսօր ունենք բացառիկ հնարավորություն իրականացնել պարտադիր բժշկական ապահովագրություն՝ օգտագործելով այն ռեսուրսը, որ առաջանում է հարկերի իջեցումից: Այսինքն այդ գումարը մարդն իր վրա է ծախսելու: Դա այն գումարն է, որ իրենից վերցնում ենք կուտակում թոշակ ենք ստեղծում, հիմա ինչ-որ մաս կարող է այս նպատակին գնալ»,-ասաց նա:


Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց, որ նախ եւ առաջ պետք է որոշակիացնեն նպատակները, հետո գտնեն դրանց հասնելու լավագույն ճանապարհը: «Եթե աշխատավարձը միջոցներից մեկն է, այդ ճանապարհով գնանք, մենք դրանով ռիսկ ենք առաջացնում, որ մարդիկ կարող է կրճատվեն, մենք ենթադրում ենք, որ եթե արդյունավետության մասին է խոսքը, պետք է առաջնորդվենք նպատակին լավագույնս հասնելու մոտեցմամբ, ոչ թե սոցիալական խնդիր լուծելով»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:


Նա ընդգծեց, որ որոշելու հարց է, թե այլ հավասար պայմանների դեպքում մենք այդ միջոցներն արդյոք կուղղեի՞նք հենց այդ խմբի համար անվճար առողջապահական  ծառայություններ մատուցելուն. «Մեզ թվում է՝ չունենք այնպիսի վիճակ, որ համարենք, որ մնացած սոցիալական խմբերի համար արդեն բավարար չափով լուծված են հարցերը, եւ մեզ համար որպես թիրախ պետք է վերցնենք վարձու աշխատողներին»:


ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ արձագանքեց. «Մի քանի տասնյակ տարի աշխատում եմ համատեղ, որ այս հարցերի կարգավորումը տանք, անցել է գրեթե 28 տարի, եւ մենք չենք կարողացել կարգավորել: Հարկերի նվազման այս շրջանում, եթե չգնան այս քայլին, ստիպված կլինեն եւս 28 տարի սպասել»,-ասաց նա:



 

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 229


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v