Արթուր Գևորգյանը զրպարտում է. մեզ կաշառք չեն առաջարկել, ստացել ենք մեր մարզական թոշակը » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Արթուր Գևորգյանը զրպարտում է. մեզ կաշառք չեն առաջարկել, ստացել ենք մեր մարզական թոշակը

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը օրեր առաջ հայտարարել էր, որ Հայաստանի բռնցքամարտի ազգային նորաստեղծ ֆեդերացիան գումար է առաջարկել ու կաշառել բռնցքամարտիկներին ՀՀ առաջնությունը բոյկոտելու և չմասնակցելու համար:


Այսօր Հայաստանի բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի կազմակերպված ասուլիսում Նարեկ Մանասյանը, ում անունը հատկապես շոշափվում էր որպես կաշառք վերցրած բռնցքամարտիկ, հայտարարեց, որ իրեն որևէ մեկը կաշառք չի առաջարկել, և միայն այդ բառը լսելը վիրավորականէ ինձ համար.


«Ամոթ է անգամ նման բան ասելը: Եթե քո քրտինքի դիմաց վաստակում ես, դա ո՞նց կարող է կաշառք լինել: Մենք՝ բոլոր բռնցքամարտիկներս մեր քայլը գիտակցաբար կատարել ենք: Այստեղ ավելի լավ պայմաններ են ստեղծվում , որ ավելի լավ մասնակցես մրցումներին: Այդ պարգևները մեծ դեր են կատարում, ու ավելի նվիրված ես սկսում պարապել»:


Բռնցքամարտիկի խոսքով՝ ինքը ամեն անգամ Աբովյանից հասնում է Երևան մարզումների, և այդ ամենը շատ ծախսատար է: իսկ մարզական թոշակը, որը նա ու մյուս բռնցքամարտիկները ստանում են, օգնում է ավելի շատ ժամանակ տրամադրել պարապմունքներին և չաշխատել:


Բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը ևս չի մասնակցում առաջնությանը.


«ՀՀ առաջնությանը չենք մասնակցել սեփական նախաձեռնությամբ` հաշվի առնելով այն անառողջ մթնոլորտը, որ ստեղծվել է, մենք մեր դիրքորոշումը հայտնում ենք` մասնակցություն որեւէ մրցաշարի չի լինելու քանի ֆեդերացիայի նախագահի ընտրության հարցը չի վերանայվել»:


Հայաստանի բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի անդամներն էլ ասում են, որ այդ թոշակը պետք է վաղուց տրվեր մարզիկներին և ապահովեր նրանց ֆինանասական ծախսերը: Դա հնարավորություն է տալիս, որ բռնցքամարտիկները զբաղվեն միայն սպորտով և զարգացնեն այն: Նաև զամանում են կաշառք բառից.


«Ո՞վ է տեսել՝ կաշառք վերցնողը ստորագրի, որ ինքը կաշառք է վերցնում: Մեզ մոտ ամեն ինչ փաստաթղթերով է»:


Հարցին, թե ֆեդերացիայի անդամները պատրաստվու՞մ են դատի տալ Արթուր Գևորգյանին՝ իրենց զրպարտելու համար,  պատասխանեցին.


«Մենք ինքներս՝ բռնցքամարտիկներով կլուծենք այդ հարցը»:


 


 


 


 


 

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 207


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v