Ավինյանի ընկերությունը 12 տոկոսանոց վարկ է ստացել, որի 10 տոկոսը փակելու է պետությունը » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Ավինյանի ընկերությունը 12 տոկոսանոց վարկ է ստացել, որի 10 տոկոսը փակելու է պետությունը

Մեր նախորդ հրապարակումներից մեկում գրել էինք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին պատկանող «Իրիգեյթ» ՍՊԸ-ն ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի»-ի կողմից 16 մլն դրամ անհատույց գրանտ է ստացել` չրի բիզնեսը զարգացնելու համար:


Այս հրապարակմամբ հստակ էր, որ կա շահերի բախում, քանի որ «Իրիգեյթ» ՍՊԸ-ն գրանտը ստացել էր այն ժամանակ, երբ Տիգրան Ավինյանն արդեն փոխվարչապետ էր նշանակվել:


Պարզվում է` Տիգրան Ավինյանին պատականող «Իրիգեյթ» ՍՊԸ-ն, որն այժմ ղեկավարում է նրա հայրը` Արմեն Ավինյանը, նաև աննախադեպ ցածր տոկոսադրույթով վարկ է ստացել:


Ընկերությունը վարկ է ստացել ՀՀ գյուղնախարարության կողմից իրականացվող «Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակում (ամբողջական ցանկը՝ այստեղ):


«Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի իրականացման նպատակը բարձրարժեք մշակաբույսերով՝ բազմամյա տնկարկներով և բանջարաբոստանային մշակաբույսերով զբաղեցված հողատարածքներում ոռոգման արդյունավետ եղանակների ներդրման խթանումն է:


Ծրագրի մասնակից կազմակերպությունները վարկ կարող են վերցնել «Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ից, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից, «Արմսվիս բանկ» ՓԲԸ-ից, «Ֆարմ կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ից, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ից,  «Հայբիզնես բանկ» ՓԲԸ-ից, «Արդշինբանկ» ՓԲԸ-ից, «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ-ից:


ՀՀ ԳՆ աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչությունից Politik.am-ի հետ զրույցում ասացին, որ ծրագրով տրվում է 12 տոկոսանոց վարկ, որի 10 տոկոսը սուբսիդավորում է պետությունը:


Մենք նաև կապ հաստատեցինք «Իրիգեյթ» ՍՊԸ տնօրեն Արմեն Ավինյանի հետ` հասկանալու համար, թե որքան վարկ են վերցրել բանկերից այս ծրագրով: Արմեն Ավինյանը, լսելով մեր հարցը, ասաց, որ հիմա զբաղված է և չի կարող պատասխանել:


хорошие новости дня новости кавказа бесплатно




  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 231


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v