Արա Բաբլոյանն ուղերձ է հղել Ազգային ժողովի արձակման կապակցությամբ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Արա Բաբլոյանն ուղերձ է հղել Ազգային ժողովի արձակման կապակցությամբ

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ուղերձ է հղել խորհրդարանի արձակման կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վեցերորդ գումարման հարգելի՛ պատգամավորներ, Ազգային ժողովի աշխատակիցներ,


խորհրդարանը վարչապետի հրաժարականից և երկու անգամ վարչապետ չընտրվելուց հետո իրավունքի ուժով սկսում է իր լիազորությունների դադարեցման գործընթացը: Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ ներկա խորհրդարանը կգործի մինչև յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը:


Ակնհայտ է, որ Ազգային ժողովի վեցերորդ գումարման պատգամավորական կազմն առանձնացավ իր խոհեմությամբ ու հանդուրժողականությամբ: Դա մեր գործընկերների բարձր պրոֆեսիոնալիզմի, քաղաքական կամքի ու իմաստության արդյունքն էր: Անցած մեկուկես տարին լրիվ բավական էր համոզվելու համար, որ մեր պատգամավորներն ունեն սեփական դիմագիծ և ցանկացած խնդրում մինչև վերջ պաշտպանում են իրենց քաղաքական դիրքորոշումը: Բայց դժվարին պահերին, որոնք անցած ամիսներին քիչ չէին, հաճախ մի կողմ թողնելով կուսակցական շահերն ու տեսակետները, բոլորը համախմբվեցին Հայաստանում ու Արցախում կայունության պահպանման գաղափարի շուրջ և երկիրը չտարան նորանոր ցնցումների:


Ուստի, շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին՝ նման բարձր գիտակցություն ցուցաբերելու համար: Եվ, միաժամանակ, առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում հատկապես ա՛յն պատգամավորներին, ովքեր անկախ հին ու նոր իրողություններից այս ամեն օր փոփոխվող ժամանակներում չդավաճանեցին իրենց սկզբունքներին և որոշումներ ընդունելիս առաջնորդվեցին իրենց խղճի ու ներքին համոզմունքների թելադրանքով: Դրա շնորհիվ էլ այս ամիսներին պահպանվեց ամենակարևորը՝ ներքին ու արտաքին գործընթացների կանխատեսելիությունը, ինչը թույլ տվեց երկրին, ժողովրդին ու բանակը հետ պահել մեծամեծ փորձություններից:


Սիրելի բարեկամներ,


2017 թվականի գարնանից ի վեր ստանձնելով խորհրդարանի ղեկավարումը՝ օրենսդիր աշխատանքին զուգընթաց ձեռնամուխ էի եղել նաև Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքի բարեփոխմանը:


Իհարկե, ափսոսում եմ, որ չհասցրեցինք իրականացնել մեր բոլոր ծրագրերը: Իսկ արածի արդյունքներն արդեն տեսնում ենք և համոզվում, որ ընդունված որոշումները ճիշտ էին ու տեղին: Մասնավորապես, Ազգային ժողովի նախագահի խորհրդականների ինստիտուտի պարզեցումը թույլ տվեց աշխատել անմիջապես Ազգային ժողովի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների հետ ու բացահայտել և զարգացնել նրանց մասնագիտական մեծ հնարավորությունները: Եվ այսօր, օգտվելով առիթից, շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովի ողջ աշխատակազմին՝ բարեխիղճ և արհեստավարժ աշխատանքի համար:


Միաժամանակ, շնորհակալություն եմ հայտնում նաև մամուլին և խորհրդարանում հավատարմագրված բոլոր լրագրողներին: Նրանք այս ընթացքում բարձր մակարդակով իրականացրեցին մեր աշխատանքների անկողմնակալ ու օպերատիվ լուսաբանումը և ավելին` հաճախ մատնացույց արեցին հրատապ լուծում պահանջող տարբեր խնդիրներ ու ասես դարձան մեր օգնականներն ու խորհրդատուները:


Իսկ կառուցվածքային բարեփոխումների շրջագծում ամենամեծ ծրագիրն Ազգային ժողովի վերլուծական կենտրոնի ստեղծման նախաձեռնությունն էր: Մեր նպատակն էր ունենալ ընդունված օրենքների արդյունավետության մշտադիտարկման ապահովումը, վերլուծությունն ու գնահատումն իրականացնող, ինչպես նաև ցանկացած ասպարեզում միջազգային օրենսդրական փորձն ու ավանդույթները Հայաստանում կիրառելու հնարավորության վերաբերյալ հիմնավորված առաջարկներ ներկայացնող մարմին: Լիահույս եմ, որ ապագա խորհրդարանն ու նրա ղեկավարությունը հետամուտ կլինեն այս գրեթե ավարտուն նախաձեռնությունը վերջնականապես կյանքի կոչելուն:


Հարգելի՛ պատգամավորներ,


սիրելի՛ հայրենակիցներ,


ավարտելով խոսքս՝ պարզ ու անկեղծ ասում եմ հետևյալը. իմ կյանքի ուղեկիցը միշտ եղել է պատասխանատվությունը: Այն կրել եմ, երբ պարզապես բժիշկ էի, բժշկական կենտրոնի ղեկավար, առողջապահության նախարար և տասը տարի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ, անդավաճան ընկերս` պատասխանատվությունը, կրկին ինձ հետ էր ու վերահսկում էր ինձ:


Իսկ որպես Հայաստանի խորհրդարանի նախագահ՝ իմ պատասխանատվությունն ավելի է ընդգծվել:


Ըստ այդմ, երբ արդեն պարզ էր քաղաքական գործընթացների զարգացման տրամաբանությունը, առաջին հայացքից ամենաճիշտ և ընկալելի քայլը, որպես խորհրդարանում ներկայացված ամենամեծ քաղաքական ուժի ներկայացուցիչ` լինելու էր իմ հրաժարականը:


Բայց ընդհակառակը: Դարձյալ առաջնորդվել եմ նույն պատասխանատվությամբ, քանի որ կարծել եմ, որ իմ հրաժարականը կարող էր առաջացնել ավելորդ դժվարություններ:


Ի դեպ, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն ուներ ինձ անվստահություն հայտնելու իրավունք: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր խմբակցություններին ցուցաբերած բարձր վստահության համար, ինչը կրկնապատկեց իմ պատասխանատվությունը:


Սիրելի բարեկամներ,


չեմ թաքցնում, որ ափսոսանքով ու մտահոգությամբ եմ հեռանալու՝ մտածելով, թե արդյո՞ք ավարտին են հասցվելու այն մտահղացումները, որոնք սկսել էի. օրենսդրական նախաձեռնություններ, միջազգային համագործակցություն, խորհրդարանական դիվանագիտություն, կառուցվածքային բարեփոխումներ և այլն: Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի:


Հայաստանի Հանրապետության յոթերորդ գումարման խորհրդարանին մաղթում եմ օրինաստեղծ արդյունավետ աշխատանք և ամենակարևորը՝ պատասխանատվություն»:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 178


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v