Դեռ կերևա հեղափոխության ազդեցությունը տնտեսության վրա » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Դեռ կերևա հեղափոխության ազդեցությունը տնտեսության վրա

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը չէր կարող տնտեսությունում անմիջապես փոխել իրավիճակը, և տնտեսության վրա հեղափոխության դրական ադեցությունը տեսնելու համար պետք է որոշակի ժամանակ: 


Նոյեմբերի 1-ին Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019թ. բյուջեի քննարկմանը նման տեսակետ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:


Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ կառավարության գործունեության ծրագրում ամրագրել են, որ հեղափոխությունը տնտեսական և ներդրումային դրական սպասումներ է առաջացրել: «Միաժամանակ, այս տարվա առաջին կիսամյակում կապիտալ ներդրումներն աճել են 76.1 տոկոսով, իսկ այս ողջ տարվա ընթացքում ակնկալվում է, որ կաճեն 32.2 տոկոս:


Այսինքն՝ ամբողջ տարեկան աճը երկու անգամ նվազ է առաջին կիսամյակից: Բացի այդ, ըստ այդ կանխատեսումների՝ այս տարի ներդրումների իրական աճը կկազմի 6.1 տոկոս, իսկ առաջին կիսամյակում 76.1 էր: Առաջին կիսամյակի համեմատ էական նվազում է նկատվում: Աճի տեմպերի նվազում առկա է նաև ՀՆԱ-ի իրական աճի պարագայում: Եթե նախորդ տարի արձանագրվել է 7.5 տոկս աճ, այս տարի ակնկալվում է 6.5 տոկոս, իսկ  2019-ին՝ 4.9 տոկոս: Դրանք համահունչ չեն կառավարության գործունեության ծրագրին»,-ասաց նա:


Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ առնվազն երկու գործոն պետք է հաշվի առնեն: Դրանցից առաջինը սեզոնայնությունն է: «Անցյալ, նախանցյալ տարիներին ևս առաջին կիսամյակում ավելի բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք ունեցել, քան տարեվերջին:


Որևէ իրադարձություն, եթե գնահատենք տնտեսության վրա ազդեցության տեսանկյունից, չի կարող չունենալ ժամանակային գործոն: Որևէ իրադարձություն, որը տեղի է ունեցել մեր երկրում, չէր կարող անմիջապես փոխել իրավիճակը, և իր ադեցությունն ունենալ առաջին ինը ամիսներին: Այդ դեպքում սպասումները գերագնահատած են: Ժամանակ է պետք »,-ասաց Ջանջուղազյանն ու հավելեց, որ դա միայն մեր երկրին բնորոշ չէ:


Նա հավելեց, որ այդ թվերը կապված չեն միայն մեր երկրում ապրիլ-մայիսին տեղի ունեցած իրադարձությունների հետ: Նա դա շատ օրինաչափ երևույթ համարեց: Եթե նույնիսկ մի կարգավորում է փոխվում օրենսդրության մեջ, դրա ազդեցությունը անմիջապես չենք տեսնելու: Ջանջուղազյանը նկատեց, որ եթե հայտարարության արդյունքը միանգամից տեսանելի չի լինում, չի կարելի ասել, թե այդ հայտարարություն արդարացված չէր:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 239


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v