Հնարավոր է՝ Սիրիան ԵՏՄ-ին անդամակցելու հարց բարձրացնի. Սամեր ալ Հալիլ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Հնարավոր է՝ Սիրիան ԵՏՄ-ին անդամակցելու հարց բարձրացնի. Սամեր ալ Հալիլ

Սիրիան քննարկում է Եվրասիական տնտեսական միության առանձին երկրների հետ առեւտրային արտոնությունների ռեժիմ ստեղծելու հնարավորությունը եւ մոտ ապագայում, հնարավոր է, բարձրացնի միավորմանն անդամակցելու հարցը: Այս մասին «Իզվեստիա» պարբերականի հետ հարցրազրույցում հայտնել է Սիրիայի էկոնոմիկայի նախարար Սամեր ալ Հալիլը:


«Եվրասիական միավորմանն անդամակցելու համար անհրաժեշտ է նախ մաքսային համաձայնագրեր կնքել, կարգավորել այդ ոլորտի օրենսդրությունը, ստանալ բոլոր անդամ երկրների համաձայնությունը: Այս իմաստով ազատ առեւտրի գոտու բացումն ավելի հեշտ է, բայց դարձյալ համընդհանուր համաձայնության առկայությամբ,- ասել է նա: — Ուստի մենք քննարկում ենք առանձին երկրների, օրինակ՝ Ռուսաստանի հետ արտոնյալ առեւտրային ռեժիմ ստեղծելու հնարավորությունը: Սիրիայի տնտեսությունը սրընթաց զարգանում է, եւ հնարավոր է՝ մենք դեռ կբարձրացնենք մոտ ապագայում ԵՏՄ-ին անդամակցելու հարցը»:


Սամեր ալ Հալիլը հավելել է, որ առայժմ դժվար է կոնկրետ ժամկետներ նշել, թե Սիրիայի տնտեսությունը երբ կհասնի մինչպատերազմական զարգացման մակարդակին, սակայն որոշ հաշվարկներով նրա վերականգնումը կտեւի «մինչեւ 10 տարի, ոչ պակաս»: Ի պատասխան միջերկրածովյան շելֆում օգտակար հանածոների արդյունահանման մասին հարցին՝ ալ Հալիլը չի բացառել, որ Սիրիայի ներքաղաքական իրավիճակի կայունացումից հետո երկիրը կարող է շելֆում սկսել նավթի արդյունահանումը:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 208


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v