• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Մայիսի մեկից մինչ օրս 13 հազարով ավելի մարդ է եկել ՀՀ, քան գնացել է. Նիկոլ Փաշինյան

Շարունակվում են ներգաղթային միտումները: Շարունակելով ԱԺ–ում իր ելույթը՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը:


«Մայիսի մեկից մինչ օրս 13 հազարով ավելի մարդ է եկել ՀՀ, քան գնացել է. նախորդ տարի նույն ժամանակաշրջանում մեկնածների թիվը ինը հազարով ավելի է եղել, քան եկողներինը»,- ասաց նա և նկատեց, որ մեծացել է առաջին անգամ Հայաստան եկող հայրենակիցների թիվը, և Հայաստանի նկատմամբ օր օրի վստահություն աճում է:


Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի գործունեության վերաբերյալ ասաց, որ Պետական եկամուտների կոմիտեի կողմից հավաքագրված եկամուտները ՀՀ պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ են գրանցել. հավաքագրվել է 120 միլիարդ 751 միլիոն դրամ, այսպիսի ցուցանիշ երբեք չի եղել:


«Վերջին հինգ ամիսների ընթացքում ՊԵԿ-ի և գործարար միջավայրի հարաբերությունները բավականին անկայուն և լարված էին, և ես սա ուզում եմ համարել մի ցուցանիշ, որ Կառավարությունը, ՊԵԿ-ը և գործարար միջավայրը հասել են փոխըմբռնման նոր մակարդակի, և բոլոր հիմքերը կան ասելու, որ նրանց մեջ երկխոսության նոր փուլ է սկսվում, որտեղ այս երկու սուբյեկտները ոչ թե բարիկադների տարբեր կողմերում են, այլ արձանագրում են, որ գտնվում են նույն դաշտում, նույն նավի մեջ, և այստեղ հակամարտության ռեժիմը պետք է փոխարինել համագործակցությամբ»,- ասաց նա:


Վարչապետի թեկնածուն ասաց, որ առանց հարկային մարմինների և հարկատուների վարքագծի փոփոխության լուրջ խնդիրներ կունենանք: Նա վստահեցրեց, որ Կառավարությունը վճռական է ստվերի, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում:


Փաշինյանն ասաց, որ ստվերը չվճարված հարկ է, և այդ հարկը վճարելու-չվճարելու որոշումը կայացնում է վճարողը: Նա նկատեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը միակողմանի չէ, մարդը որոշում է՝ ինքն ուզում է պայքարել, թե ոչ, և հույս հայտնեց, որ քաղաքացիները, այս պահի շրջադարձային լինելու պահը գիտակցելով, կկայացնեն այն որոշումը, որը հօգուտ ՊԵԿ-ի է:


Վարչապետի թեկնածուն հարցն այն համարեց, թե հարկատուն պատրա՞ստ է ավելի շատ եկամուտ ստանալու պարագայում հնարավորինս ավելի շատ հարկ վճարելու պայմանին: «Եթե պատրաստ է, ապա շրջադարձային կերպով փոխում ենք մեր երկրի ճակատագիրը, եթե պատրաստ չէ, ապա մենք քաղաքական բարիկադներն ապամոնտաժելուց հետո պետք է սկսենք տնտեսական բարիկադների կառուցումը:


Փաշինյանը նշեց, որ տնտեսական զարգացման առաջին գործիքը ներդրումների խրախուսումն է, ինչի համար առանցքային նշանակություն ունի կոռուպցիայի դեմ պայքարը, մենաշնորհային կարգավիճակների վերացումը, քաղաքական կայունությունը, երկրի պոզիտիվ իմիջը:


Նա կարևորեց  սեփականության և ներդրումների անձեռնմխելիությունը, բարձր որակի ենթակառուցվածքների ապահովումը:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 214


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v