Մարությանը ներկայացրել է Մալաթիա-Սեբաստիայի նորանշանակ ղեկավարին » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:59 – Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 15:59 – Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել 
  • 13:01 – Երևանում ՌԴ քաղաքացին Բաղրամյան պողոտայում գործող բանկի պատուհանը կոտրել և մտել է ներս. նրան վնասազերծել են 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Մարությանը ներկայացրել է Մալաթիա-Սեբաստիայի նորանշանակ ղեկավարին

Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Դավիթ Կարապետյանին: 


Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետը հատկանշել է հիմնական այն ոլորտները, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել հստակ քայլեր: Անդրադառնալով «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող աղբահանության և սանմաքրման աշխատանքներին՝ Հայկ Մարությանն անբավարար է գնահատել աշխատանքն ու նշել, որ այս ուղղությամբ պետք է վերանայվի ընկերության աշխատանքների կազմակերպման մեխանիզմը, և շատ  ավելի խստացվի վերահսկողությունը:


Քաղաքապետ Հայկ Մարությանը բարձր է գնահատել այն աշխատանքը, որն այս տարիների ընթացքում մեծ ջանասիրությամբ կատարվել է Մալաթիա-Սեբաստիա  վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի և աշխատակազմի կողմից, ու համոզմունք հայտնել, որ վարչական շրջանի նոր ղեկավարի հետ միասին թիմը շարունակելու է իրականացնել նոր ծրագրեր՝ վարչական շրջանի շարունակական զարգացումն ապահովելու համար:


«Ինձ համար չկա ոչ մի տարբերություն վարչական շրջանների միջև: Ես հենց սկզբից հայտարարել եմ, որ Երևանը միայն կենտրոնը չի, մեր մոտեցումը մնում է նույնը: Բոլոր վարչական շրջանները պետք է զուգահեռ զարգանան, բոլոր վարչական շրջանների բնակիչները պետք է իմանան, որ իրենք բոլորն էլ ուշադրության կենտրոնում են»,- ընդգծել է քաղաքապետը:


Հայկ Մարությանը շնորհավորել է Դավիթ Կարապետյանին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 235


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v