Փաշինյանը տապալեց իր խոստումների կատարումը » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Փաշինյանը տապալեց իր խոստումների կատարումը

Հոկտեմբերի 29-ին ԱԺ արտահերթ նիստում քվերակության դրվեց ԸՕ փոփոխված նախագիծը: Նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր 63 ձայն: Կողմ էին քվեարկել 62-ը, դեմ՝ 2-ը, ձեռնպահ՝ 0: ԸՕ փոփոխված նախագիծը չընդունվեց:


Այս քվեարկությամբ տապալվեց հեղափոխության մեծ օրակարգի իրականացման ևս մեկ կետ: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց առաջ և հետո հայտարարել էր, որ իր կառավարությունը նախաձեռնելու է Ազգային Ժողովի արատահերթ ընտրություններ, բայց դրանք տեղի կունենան օրակարգային երկու կետերի՝ կուսակցությունների մասին նոր օրենքի և ընտրական նոր օրենսգրքի ընդունումից հետո:


Վարչապետ դառնալուց կարճ ժամանակ անց Փաշինյանը իր օրակարգից հանեց հեղափոխության մեծ օրակարգի կետերից մեկը՝  կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունումը: Սրա փոխարեն Փաշինյանը ձեռնամուխ եղավ իր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հզորացման գործին: Նախկինում երկու գրասենյակ ունեցող կուսակցությունը սկսեց ամենուր գրասենյակներ բացել: Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը հանրապետության տարածքում 6 տասնյակից ավել գրասենյակներ ունի: Երբեմն այդ գրասենյակները նույն տեղում են, որտեղ նախկինում եղել են ՀՀԿ գրասենյակները, պարզապես փոխվել են գրասենյակների գովազդային պաստառները:


Հեղափոխության մեծ օրակարգի հաջորդ կարևոր կետը Ընտրական օրենսգրքի փոփոխությունն էր: Փաշինյանի կառավարության այս կետը կարծես փորձում էին կյանքի կոչել:  Փոխվարչապետ Միրզոյանին կից ձևավորվել էր հանձնաժողով, որը նոր Ընտրական օրենսգրքի նախագիծ էր պատրաստել: Մնում էր վերջին քայլը՝ համաձայնության գալ ԱԺ խմբակցությունների հետ և քննարկումներից հետո ընդունել այն: Բայց մինչ ԸՕ-ն կմտներ ԱԺ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներքաղաքական իրավիճակը լարելով հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբեր ամսին, և ժողովրդական ճնշմամբ ԱԺ խմբակցություններին ստիպեց գնալ այդ սցենարով:


Ի վերջո, ինչպես արդեն նկատել էինք, ԸՕ ընդունումը տապալվեց: Այն տապալվեց նաև վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ակտիվ ջանքերի շնորհիվ:


Այս պահին կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանը կյանքի չկոչեց հեղափոխության մեծ օրակարգի ոչ մի կետ: Միայն իրեն հարմար ժամանակահատվածում արտահերթ ընտրություններ է կազմակերպում: Փաշինյանի այլ չիրականացված խոստումներին կանդրադառնանք հետագայում:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 278


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v