Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է անում Հայաստանից հեռու մնալ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է անում Հայաստանից հեռու մնալ

Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի բաժինը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունների առնչությամբ հանդես է եկել մեկնաբանությամբ։


«Վերջերս Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ՀՀ–ում ԱՄՆ հեռացող դեսպան Ռիչարդ Միլսի «հրաժեշտի» խոսքը։ Նա հրապարակայնորեն հրահանգներ էր տալիս երկրի ղեկավարությանը տնտեսական քաղաքականության հարցերում եւ տեղի հասարակական կազմակերպություններին շռայլ ֆինանսավորում խոստանում՝ կառավարության նկատմամբ հսկողության համար:


Թվում էր, թե ներքին գործերին ուղղակի միջամտությունից չտարբերվող ավելի մեծ սանձարձակություն չի լինում: Պարզվեց՝ այդպես չէ:


Օրերս Երեւան ժամանած ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը հրապարակայնորեն պահանջեց, որ Հայաստանը միջազգային հարաբերություններում հրաժարվի «պատմական կաղապարներից»  (առանձնապես չթաքցնելով, որ խոսքը ՌԴ–ի հետ ավանդական բարեկամության մասին է): Նա նաեւ հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո Ն. Փաշինյանից նախաձեռնողական քայլեր է ակնկալում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Բնականաբար, չմոռացավ գովազդել ամերիկյան զենքը, որը Հայաստանը պետք է ձեռք բերի ռուսականի փոխարեն։


Ընդ որում, Երեւանում Ջ. Բոլթոնի բոլոր հայտարարությունները քննադատության են արժանի։ Հրաշալի միտք է հնչել հոկտեմբերի 25-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում. «Հայաստանի համար իրապես արմատապես կարեւոր է ամբողջապես ինքնիշխան լինելը, ոչ թե կախյալ կամ ենթակա լինել հավելուրդային արտաքին ազդեցությանը։


Լավ կլիներ, որ Ջ. Բոլթոնը խորհեր սեփական խոսքերի շուրջ»,–ասված է մեկնաբանությունում։

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 205


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v