Դե յուրե «Հոկտեմբերի 27-ի» գործը համարվում է ավարտված. Նիկոլ Փաշինյան » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 14:42 – Իրանը պետք է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերի անհրաժեշտության դեպքում. իրանցի փորձագետ 
  • 11:14 – Մոսկվայում հայ կինը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց՝ եռագույնը ծաղրելու համար 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Դե յուրե «Հոկտեմբերի 27-ի» գործը համարվում է ավարտված. Նիկոլ Փաշինյան

«Հոկտեմբերի 27-ի» գործի վերաբացման, այլ ուղղությամբ քննություն տանելու հնարավորություն կա՞, թե ոչ. ԱԺ-ում «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հիշատակի արարողությունից հետո լրագրողները հետաքրքրվեցին ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանից:


Վարչապետի ԺՊ-ն նշեց, որ դե յուրե գործը համարվում է ավարտված, և ՀՀ օրենսդրության համաձայն՝ գործերը վերաբացելու համար անհրաժեշտ է նոր հանգամանք: «Սա է ճանապարհը: Այս պահին չեմ կարող ասել, թե այդ հարցով տուժողների իրավահաջորդները և ներկայացուցիչներն ավելի շատ ասելիք կունենա՞ն, նրանք են գործին ավելի շատ ծանոթ»,-ասաց նա:


Այն հարցին, թե ինչ վարչապետի ԺՊ-ն ինչ կարծիքի է, 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճիրը արտաքին քաղաքական ուժերի ձեռքո՞վ էր արվել, թե ներքին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ժամանակին՝ որպես լրագրող, առնչվել է, բայց այսօրվա կարգավիճակում, չի կարծում, որ ճիշտ է իր կողմից որևէ մեկնաբանությունը:


«Կա տարբերություն լրագրողի և վարչապետի միջև, բացեք հոդվածներս և կտեսնենք համոզմունքներս»,-ասաց նա:


Հիշեցնենք, որ 19 տարի առաջ այս օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ նիստերի դահլիճ ներխուժեցին զինված անձինք, որոնք կրակ բացեցին՝ թիրախ ընտրելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին ու վարչապետ Վազգեն Սարգսյանին: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում Օրենսդիր և Գործադիր մարմինների հարց ու պատասխանի ժամն էր:


Զինված անձինք էին Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Էդուարդ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը: Նրանց կրակոցներից սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի փոխխոսնակներ Ռուբեն Միրոյանն ու Յուրի Բախշյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 267


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v