• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 17:35 – Ընդդիմությունը չշփոթել խառնակչության հետ. Սամվել Բաբայանի հայտարարությունը 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 19:15 – Տեսանյութ.Եկեղեցու մոտ գտել են բնակության վայր չունեցող Արա Պողոսյանի դին. Դաժան սպանության մանրամասները 
  • 11:24 – Ընտրելով Ձեզ դուր եկած սիմվոլը` բացահայտեք հետաքրքիր փաստեր Ձեր անձի մասին 

Մարդ սպանելու համար դատապարտված անձ համաներման չպետք է ենթարկվի

Մարդ սպանելու համար դատապարտված անձ համաներման չպետք է ենթարկվի, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։


Միևնույն ժամանակ, ըստ նրա, ցմահ դատապարտյալների դեպքում կարող է գործել վաղաժամկետ ազատ արձակելու, պատժաչափերը փոխելու, ներման մեխանիզմները։ Նրա խոսքով՝ ցմահ դատապարտյալների վերաբերյալ քրեական գործերին պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի։


«Համաներման վատն այն է, որ այն անհատական մոտեցում չի ցուցաբերում։ Հետևաբար, ես խնդրել եմ, որ ցմահների գործերը հատ-հատ նայեն նորից», — ասաց Փաշինյանը։


Դիտարկմանը, թե հնարավո՞ր է՝ համաներումը վերաբերի Նորքի զինված խմբին, այն դեպքում, երբ վերաբերում է «Սասնա ծռերի» անդամներին, ովքեր զինված հարձակում էին գործել ոստիկանության ՊՊԾ գնդի դեմ, Փաշինյանը արձագանքեց.


«Ես կարծում եմ, որ որևէ պարագայում մարդ սպանած որևէ մարդ Հայաստանի Հանրապետությունում չպետք է համաներման ենթարկվի։ Ես ուզում եմ պայմանավորվել հետևյալի մասին՝ ես ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում բռնությունը բացառվի որպես գործիք։ Իմ դիրքորոշումը շատ հստակ է՝ բռնության գործադրումը քաղաքականության մեջ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության, ընդ որում, այս խնդրի հետապնդումը սկսելու է հայտարարությունների, նախապատրաստությունների մակարդակից, էլ չեմ ասում, որ թույլ չպետք է տանք, որ դա հասնի իրագործման մակարդակի։ Համենայնդեպս, քանի դեռ ես Հայաստանի վարչապետն եմ, բռնության գործադրման փորձ քաղաքական պրոցեսների մեջ, արժանանալու է ամենակոշտ, շատ ավելի կոշտ օրինական հակազդեցության»։


Լրագրողը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է փորձ արվում համաներել «Սասնա ծռերին» իրենց բռնի գործողությունների համար, Փաշինյանը վերահաստատեց իր նախկին հայտարարությունը. «Դա արվում է հանրային համերաշխությունը վերականգնելու և իմ ասած սկզբունքի համար մեկնարկային կետ ապահովելու համար»։


хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 164


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v