Իսկ հասարակությանը կողմերի բաժանելը ռասիզմ չէ՞ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Իսկ հասարակությանը կողմերի բաժանելը ռասիզմ չէ՞

«Սև ու սպիտակ, թարս ու շիտակ, ես չեմ կարող տարբերել»… Տարիներ առաջ գրված երգի բառերը այսօր ավելի արդիական են դարձել: Ու ես, որ դեմ եմ ամեն տեսակ խտրականություններին ու բաժանումներին, հիմա ստիպված եմ գոնե ինձ համար պարզել` սև՞ եմ, թե՞ սպիտակ: Իսկ եթե չե՞մ ուզում:


Տարիներ առաջ էլ Լևոն Տեր-Պետրոսյանն էր հայտարարել` «Ով մեզ հետ չէ, տականք է»: Ստացվում է` մենք վաղուց ենք ստիպված եղել հարել կամ այս, կամ այն թևին: Երրորդ տարբերակ չկա: Դու կամ «մերոնքական» ես, կամ` ազգի դավաճան (լավագույն դեպքում): Մի այլ կարծիք էլ է շահարկվում` եթե հակառակ կարծիք ես արտահայտում, ուրեմն փորձում ես ուշադրության կենտրոնում հայտնվել:


Ու ինչն է ամենավատը` մեզ դուր է գալիս լինել սահմանների մեջ: Չէ՞ որ հնարավորություն կունենաք մի ծափի, կամ մի ավել ֆեյսբուքյան like-ի արժանանալ: Դեռ ավելին` եթե Ֆեյսբուքի անկետայի հատվածում էլ գրենք` մասնագիտությունը` հեղափոխական, մեզ գուցե ձեռքերի վրա տանեն: Ո՞վ չի ուզի:


Ասել է թե` բոլորս լռության պարույրի մեջ ենք: Մեզ մատուցում են միայն այն տեղեկատվությունը, որը շահավետ է լսել, իսկ մնացածը վարպետորեն թաքցնում են: Մեզ էլ է դա ձեռնտու: Ապրում ենք ազատ, անկախ երկրում` սպիտակի շղարշով ՍԱՀՄԱՆԱԶԱՏՎԱԾ: Ով դուրս մնաց, տականք է, այն էլ` սև:


Հետո էլ քաղաքական ռասիզմին դեմ լինելուց ենք խոսում: Իսկ հասարակությանը կողմերի բաժանելը ռասիզմ չէ՞, թե՞ դա ներելի է:


Մամուլի ազատությունից ենք խոսում, բայց եթե որևէ լրատվամիջոց համարձակվի փաստարկված քննադատություն գրել ներկա իշխանության վերաբերյալ, նրան կդարձնենք ծախված, դեռ գինն էլ կորոշենք` 3-4 միլիոն:


Ասում ենք` Հայաստանը երիտասարդների ձեռքում է, ու նրանք արեցին հեղափոխությունը: Բայց ես տեսել եմ, թե ինչպես են «հեղափոխություն արած» նույն երիտասարդները «ծափ տվող» աշխատում: Հա-հա, չզարմանաք: Հայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն իրենց ծափ տվողները` 5000 դրամի կամ, ասենք, մի օր լավ «քեֆ» անելու դիմաց: Ու նույն այդ երիտասարդները կարծում են, թե մի  լուրջ ու ազգանվեր գործ են անում, իրենց էլ «մարդատեղ» են դնում:


Ու ես, լինելով երիտասարդ, չեմ հավատում այն ապագային, որն այս երիտասարդության  ձեռքում է:


Ու՞ր է Հայաստանն այսօր` սևի ու սպիտակի, տականքի ու բարու, մերոնքականի ու ձերոնքականի, բարիկադների այս ու այն սահմաններում: Սահ-ման-նե-րում: Սա է գլխավորը: Մենք, որ առանց այդ էլ սահմաններ բացելու խնդիր ունեք, դրանք էլ ավելի ենք հաստատում ու ընդգծում:


Իսկ ես ու ինձ նման շատերը (այո, շատերը) մնացել ենք սահմաններից դուրս` այդպիսով անգամ սահմանում հայտնվելով: Ես դեմ եմ սահմաններին: Սա չէ իմ պատկերացրած նոր Հայաստանը: Նոր Հայաստանում ազատ կամարտահայտման իրավունքը պետք է դուրս գա միայն թղթային ու ամբիոնային հայտարարությունների ՍԱՀՄԱՆԻՑ:


Ես գնացի իմ սահման, դուք էլ ամուր պահեք ձեր սևն ու սպիտակը: Ես դասական գույներ չեմ սիրում:


Մարիամ Սարգսյան


 


 

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 226


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v