ՀՅԴ-ն դժվարանում է Փաշինյանին դեմ քվեարկել » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

ՀՅԴ-ն դժվարանում է Փաշինյանին դեմ քվեարկել

ԱԺ Դաշնակցություն խմբակցությունը դեռ դիրքորոշում չունի՝ ինչպես է քվեարկելու հոկտեմբերի 24-ին կայանալիք վարչապետի ընտրության ժամանակ։


«Կորոշենք՝ ինչ պետք է անենք այս պարագայում։ Գոնե մեկ ուրիշին առաջադրեին, որ դեմ քվեարկելը հեշտ լիներ։ Հիմա Նիկոլ Փաշինյանին չքվեարկելը կարող է, ասենք, ժողովրդի մի զգալի մասի մոտ առաջացնի այն տպավորությունը, թե մենք հակահեղափոխական ենք, սև ուժ ենք։ Այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ մարդ չգիտի՝ որն է ճիշտը», — այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արմեն Ռուստամյանը։


Դաշնակցական պատգամավորի խոսքով՝ ողջունելի է այն, որ, վերջապես, հասկացան՝ գործընթացները Սահմանադրության տառին ու ոգուն պետք է համապատասխան լինեն՝ ԱԺ լուծարումը իրավունքի ուժով կատարված ունենալու համար։


«Մենք ժամանակին դա էինք ասում, մեզ հանում էին դավաճան, հակահեղափոխական։ Բայց իրականում մեր նպատակն այն էր, որ որևէ սև բիծ, որևէ թաքուն ական չդրվի այն պրոցեսի տակ, որը բերելու է ԱԺ լուծարմանը իրավունքի ուժով», — նկատեց պատգամավորը։


Հարցին, թե կո՞ղմ են քվեարկելու, Ռուստամյանը արձագանքեց, որ չեն ցանկանում, որ գործընթացը խաթարվի։


«Եթե մենք ինչ-որ բան համաձայնեցնում ենք, ավելի հակված ենք, որ այդ ճանապարհը համաձայնեցված միասին անցնենք։ Այն, ինչ իրենք առաջարկել են, մեզ հետ համաձայնեցված չէ։ Բայց այդ դեպքում մենք կքննարկենք ու հենց այդ ժամանակ էլ կհայտարարենք», -ասաց Ռուստամյանը։

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 241


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v